Թուրքիան փորձում է ռազմաբազաներ տեղակայել Սիրիայում, դա սպառնում է Իսրայելի անվտանգությանը          Ապրիլի 9-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Գեղարքունիքում «Սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ ընտանիքի 6 անդամ, 3-ը` երեխա, տեղափոխվել են հիվանդանոց    

17 օգոս 2019 13:22

Հայազգի գործարարը Ռուսաստանում դատապարտվել է 9 տարվա ազատազրկման

Մոսկվայի քաղաքային դատարանը մեղավոր է ճանաչել «Դոնբասի արդյունաբերական միություն» մետաղագործական ընկերության գործադիր տնօրեն և «Կուբան» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Օլեգ Մկրտչանին։ Նա մեղադրվում է ավելի քան մեկ միլիարդ դոլարի յուրացման մեջ: 
«Դատարանը Մկրտչյանին մեղավոր ճանաչեց 159 հոդվածի 4-րդ մասով և դատապարտեց 9 տարվա ազատազրկման` ընդհանուր ռեժիմի գաղութում պատիժը կրելու հնարավորությամբ և 900 հազար ռուբլի տուգանքի սահմանմամբ»,- հայտնում է ТАСС-ը:
Մկրտչանի դատավարությունն անցել է փակ ռեժիմով:
Դատարանը որոշել է առգրավել 199 միլիարդ ռուբլի՝ հօգուտ տուժողների: Դատարանը կարգադրել է նաև գործարարի ունեցվածքից բռնագանձել 8 միլիարդ դոլար: 
 
Օլեգ Մկրտչանը ձերբակալվել էր 2018 թվականի փետրվարին։ Մեղադրող կողմի համաձայն, Օլեգ Մկրտչանը կազմակերպել է «Վնեշէկոնոմբանկի» ավելի քան 1 միլիարդ ռուբլու չափով վարկային միջոցների գողություն՝ այդ գումարը փոխանցելով օֆշորներում գրանցված իր հաշիվների վրա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր