Դատարկ երազանք.Մինչ ՀՀ-ն ու սփյուռքը զբաղված են իրար ուտելով, Թուրքիայի և ՀՀ-ի միջև շփումները, թեկուզ ցածր մակարդակով ու լուռ, բայց շարունակվում են․ Թուրք վերլուծաբան          Չեք գալիս` ջհանդամը գաք. Տավուշի փրկիչ հայտարարած անձինք հայտարարում են, թե գործուն քայլեր կձեռնարկեն, երբ փողոցում բավարար չափով մարդիկ կլինեն       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

19 օգոս 2019 12:39

Lոռու մարզպետարանի պաշտոնյան սպանվել է դանակի 17 հարվածով. . ձերբակալվել է 20-ամյա երիտասարդ

Լոռու մարզի Պուշկինո համայնքում օգոստոսի 17-ին տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է:
Հիշեցնենք, որ ժամը 23:10-ին Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ էր ստացվել, որ Լոռու մարզի Պուշկինո համայնքում այրվում է բնակելի տուն: Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարելով հրդեհը, բնակարանում հայտնաբերել էին տղամարդու կիսամոխրացած դի:
Պարզվել էր, որ մահացածը տան տերն է, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ, 45-ամյա Ժիրայր Բասմաջյանը, որը աշխատում էր Լոռու մարզպետարանում որպես տուրիզմի բաժնի առաջատար մասնագետ: Դեպքի վայրում հավաքվածները պատմում էին, որ կրակը րոպեների ընթացքում տարածվել է ողջ տնով:


Տան տիրոջ դին հայտնաբերվել էր բնակարանի այն հատվածում, որից մեկ մետր հեռավորության վրա պատուհաններն էին, հետեւաբար, հրդեհից փրկվելու շանսեր ամեն դեպքում պետք է լինեին: Այն վարկածը, թե տան տերը հրդեհի ժամանակ քնած է եղել, գյուղացիները բացառում էին. ժամը 23:00-ին տան տերը հաստատ քնած չէր կարող լինել, այն էլ այնքան խորը, որ չնկատեր կրակն ու չփորձեր փրկվել: Միակ վարկածը, որ շրջանառվում էր այն էր, որ հրդեհի ժամանակ կամ տան տիրոջ առողջական վիճակն էր վատացել, կամ էլ տեղի ունեցածը ոչ թե պարզապես դժբախտ պատահար էր՝ հրդեհի տեսքով, այլ սպանություն:

Պուշկինոյում գտնվող բնակարանը մահացածի հիմնական բնակավայրը չէր, այն ավելի շատ ամառանոց էր, որտեղ Ժիրայր Բասմաջյանը այցելում էր հանգստյան օրերին: Տան հարեւանությամբ փոքրիկ այգի կա, որտեղ հիմնականում ծաղիկներ էր աճեցնում ու խնամում, հիմնականում՝ վարդեր:
Արդեն լուսաբացին ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողներն ու քննիչները, իրականացրած լայնածավալ օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում, սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Ստեփանավանի բաժին են բերման ենթարկել Լոռու մարզի Գարգառ գյուղի բնակիչ, 20-ամյա Ն. Մ.-ին, որը ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ նշելով, որ բնակարանը հրկիզել է ինքը, սակայն մինչ հրկիզումը, մահացածին դանակի 17 հարված է հասցրել:

Շրջանառվող լուրերի համաձայն, սպանության մեջ կասկածվողը մինչ բանակ գնալը օգնել է սպանվածին խնամել ծաղիկներն ու այգին, մեկ ամիս առաջ է վերադարձել բանակից, սպանվածը հրավիրել է իր տուն, միասին սուրճ ու օղի են խմել, որի ժամանակ ինչ-որ հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել միմյանց միջեւ, ինչի արդյունքում էլ սպանության մեջ կասկածվող 20-ամյա երիտասարդը դանակի 17 հարված է հասցրել:
Կան տեղեկություններ, որ վնասվածքներ են հայտնաբերվել նաեւ սպանության մեջ կասկածվողի դեմքի վրա:
 Արդեն երեկ, օրվա ավարտին, քննչական փորձարարություն է իրականացվել դեպքի վայրում, որտեղ սպանության մեջ կասկածվողը մանրամասն ներկայացրել է կատարվածը:

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (դիտավորյալ սպանություն) եւ 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, պատճառելով խոշոր չափի վնաս): 20-ամյա երիտասարդը ձերբակալված է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր