Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ          «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է       Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո    

19 օգոս 2019 14:14

Գողականները՝ գողական նամակով.հայ օրենքով գողի վերաբերյալ նամակում իր կեղծ ստորագրությունը զայրացրել է ադրբեջանցի գլխավոր օրենքով գողին

Ադրբեջանի գլխավոր օրենքով գող Նադիր Սալիֆովը, ով ավելի հայտնի է Գուլի անունով, իր դժգոհությունն է հայտնել կապված գողական նամակի հետ, որտեղ դրվել է նաև իր կեղծ ստորագրությունը: Այս մասին հայտնում է ՊրայմԿրայմը:
Գործակալության տեղեկություններով, օգոստոսի 16-ին օրենքով գողեր Ալֆասոնը, Գիյան, Մելիան, Ավտո Կոպալան գողական աշխարհին տեղյակ են պահել նոր օրենքով գողի մասին: Խոսքը վերաբերում է Արթուր Աթաբեկյանին, ով հայտնի է Արթուր Մոլոդոյ անունով:

Գողականները գողական նամակով ինֆորմացիա են ուղարկել ՔԿՀ, որտեղ գտնվում է Արթուր Մոլոդոյը՝ հորդորելով պատշաճ կերպով վերաբերվել վերջինիս: Նամակի տակ հայտնվել է նաև Գուլիի ստորագրությունը:

Գուլին ավելի ուշ հայտարարել է, որ հիմա նման նամակների ժամանակը չէ ու ինքը չի ստորագրել դրա տակ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր