ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

20 օգոս 2019 17:00

Ի գիտություն.ՀՀ օրենսդրությունը և Հայաստանի վավերացրած միջազգային կոնվենցիաներն իրավունք չեն տալիս Ամուլսարում հանք շահագործել. իրավաբան

Եթե նույնիսկ ընդունենք, որ Ամուլսարի հանքն իրենից վտանգ չի ներկայացնում (ինչն իհարկե շատ հեռու է ճշմարտությունից), ՀՀ օրենսդրությունը և Հայաստանի վավերացրած միջազգային կոնվենցիաներն իրավունք չեն տալիս Ամուլսարում հանք շահագործել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան, բնապահպան Նազելի Վարդանյանը։
Նա մասնավորապես գրել է.
«Ի գիտություն` ՀՀ Վարչապետին, ՀՀ Կառավարությանը, ՀՀ Ազգային Ժողովին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, ՀՀ Դատախազությանը, ՀՀ քննչական կոմիտեին, .... և ՀՀ ժողովրդին,
Եթե նույնիսկ, մի պահ, ընդունենք, որ Ամուլսարի հանքը իրենից վտանգ չի ներկայացնում /ինչը իհարկե ճշմարտությունից շատ հեռու է/, ՀՀ օրենսդրությունը և Հայաստանի վավարեցրած միջազգային կոնվենցիաները իրավունք չեն տալիս Ամուլսարում հանք շահագործել:
Եղե'ք իրավագիտակից:
Հայաստանը իրավական երկիր է և Վերջ»,-գրել է Նազելի Վարդանյանը և ավելացրե, որ  իրավական վերլուծությունը, խախտումները և կոռուպցիոն հանգամանքները ներկայացված են իր կատարած իրավական եզրակացության մեջ։
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր