Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

21 օգոս 2019 10:37

ԱԺ ղեկավարության հետողորմյան. Հեռացված աշխատակիցներին խնդրել են վերադառնալ աշխատանքի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ երեկ ԱԺ աշխատակազմից զանգել են իրենց աշխատակիցներից շատերին, որոնց հեռացրել էին կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում, ու խնդրել, որ հետ գան աշխատելու: Ոմանք չեն համաձայնել՝ հայտնելով, որ կհանդիպեն դատարանում, իսկ մի մասը համաձայնել է։ Փաստորեն, ԱԺ աշխատակազմում հասկացել են, որ իրենց քայլն անօրինական է, և որոշել են հետողորմյա անել։


Մենք ավելի վաղ գրել էինք, որ ԱԺ աշխատակազմում օգոստոսին իրականացված կադրային ջարդը, մասնավորապես՝ հաստիքների կրճատման անվան տակ շուրջ հինգ տասնյակ պետական ծառայողների կադրերի ռեզերվ ուղարկելն ապօրինի է, և աշխատակիցների մեծ մասը դիմել էր փաստաբանական ընկերությունների՝ դատական կարգով վիճարկելու իրենց ռեզերվ ուղարկելու ԱԺ ղեկավարության ապօրինի որոշումը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր