Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

22 օգոս 2019 14:49

Տեսանյութ. Արա, դե վեր կաց էլի, ամոթ ա. ՀՀԿ տատին՝ գետնին պառկած Վարդգես Գասպարիին

Բաղրամյանում ցուցարարներին բռնի ուժով հավաքելը ժողովրդավարության առումով ահազանգ է. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ակտիվիստ Վարդգես Գասպարին՝ ի նշան բողոքի պառկելով Կառավարության մուտքի մոտ։


 «Առանց մեկ րոպե վարանելու, միանգամից ցուցարարներին փողոցից հավաքելը անթույլատրելի է: Ես գտնում եմ, որ սա ժողովրդավարության առումով ահազանգ է, որին պետք է շատ լուրջ վերաբերվել»,- նշում է նա:
Գասպարիի խոսքով՝ նման մեխանիզմի կիրառումը ցուցարարների հանդեպ անընդունելի է, փոխարենը նկատում է, ոստիկանությունը քրեական աշխարհի հետ ավելի ցիվիլ հարաբերություններ ունի:

«Մենք շատ հաճախ ոստիկանության հայտարարություններում տեսնում ենք, որ ինչ-որ քրեական գործի շրջանակներում կատարել են բացատրական աշխատանք և այդ քրեական հեղինակությունները ինքնակամ ներկայացել են բաժին: Ստացվում է, որ ոստիկանությունը  քրեական աշխարհի հետ ավելի ցիվիլ հարաբերությունների մեջ է, քան հասարակության ներկայացուցիչների»-ասաց ցուցարարը:
Գասպարիի խոսքով՝ իր քաղաքացիական դիրքորոշումը չի առանձնացնում գործող իշխանությունից, քանի որ այս իշխանության  հաղթանակի համար ինքը ևս փոքր ներդրում է ունեցել:
«Արդեն 10-15 տարի ես պայքարել եմ, որպեսզի այս իշխանությունը գա գործի վրա: Եվ մինչև իշխանությունից հեռանալը ես համարում եմ իմ իշխանությունը»-ամփոփեց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր