Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

23 օգոս 2019 11:53

Տեսանյութ. Մխիթար Հայրապետյանը կրկին ադրբեջանական մամուլի ուշադրության կենտրոնում

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է հայ շախմատիստուհի Մարիա Գևորգյանի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Երեկվանից ադրբեջանական որոշ կայքերի ուշադրության կենտրոնում եմ. ի դեպ, վերջին անգամ մեր հարևաններն ինձ նման «պատվի» էին արժանացրել ամիսներ առաջ, երբ հայտարարել էի, որ ԵԼ եզրափակիչ խաղից առաջ Ադրբեջանի կողմից Հենրիխ Մխիթարյանի առջև դրվել էին մի քանի անընդունելի նախապայմաններ։
Ըստ ադրբեջանական մամուլում շրջանառվող լուրերի՝ իրենք որևէ առնչություն չունեն ստեղծված իրավիճակի հետ, թուրքական կողմն էլ պնդում է, թե մեր շախմատիստուհուն իրենց կողմից պաշտոնական հրավեր չի ուղարկվել։
Ինչևէ, այժմ սպասում ենք ՖԻԴԵ-ի արձագանքին։ Հույս ունենք, որ Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ համակողմանի ուսումնասիրության արդյունքում հայտնի կդառնա, թե ովքեր են իրականում մեղավոր մեր շախմատիստուհու՝ միջազգային մրցաշարին չմասնակցելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր