Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

23 օգոս 2019 14:01

Աստված հային միտք է տվել, որ ոսկեհանքով հարուստ սարին Ամուլսար անվանի, բայց ներքին թշնամին օտարներին մատնացույց է արել նրա տեղը

Բանաստեղծ, գեղանկարիչ, թարգմանիչ Արևշատ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աստված հային դրախտային երկիր է տվել՝ երկնամերձ լեռնաշխարհով, երկնասույզ լեռնագագաթներով, հորդառատ գետերով, սառնորակ աղբյուրներով։ Տվել է Արարատ լեռը, Արագածը, արարչական ԱՐ արմատով սկսվող դաշտեր, գետահովիտներ, կիրճեր, ոսկու, պղնձի, մոլիբդենի և այլ հանքերով հարուստ սարեր, աստվածաշնչյան գետեր և խելք ու իմաստություն, որ տնօրինի իր բախտն ու ճակատագիրը։ Բայց որտեղից որտեղ հայտնվել է թշնամին, սատանան, Բելը, մոնղոլը, թուրքը, տգիտությունը, ներքին թշնամին։ Աստված խելամիտ հային միտք է տվել, որ ոսկեհանքով հարուստ սարին Ամուլսար անվանի՝ թշնամական ոտնձգություններից պահպանելու համար։ Ներքին թշնամին օտարներին մատնացույց է արել նրա տեղը։ Եթե ամուլ բառը վերջից կարդանք, կհայտնվի լումա բառը։ Լուման հայոց արժեզրկված մանրադրամն է։ Մենք Ամուլ սարի անունը պետք է փոխենք և արժանապատվորեն կոչենք ՈՍԿԵՍԱՐ։ Այն ազգային հարստություն է և չի կարելի վաճառել ոչ մի գնով, երբեք...»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր