Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

23 օգոս 2019 17:03

Տեսանյութ. Նրանք հայր ու դուստրեր չեն, այլ հանցագործ ու զոհեր. փաստաբանը՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության գործի մասին

Օրեր առաջ SHANTNEWS.am-ը հայտնել է, որ  հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը տանն են. նրանց նկատմամբ կիրառվում է «որոշակի գործողությունների արգելքի» տեսքով խափանման միջոցը: Այսօր  փաստաբան Ալեքսեյ Պարշինը SHANTNEWS.am-ի  որոշ մանրամասներ է հայտնել:

«Աղջիկները մի քանի ամիս առաջ դիմել էին խնդրանքով՝ պարզել, թե արդյոք հոր՝ իրենց նկատմամաբ ունեցած վերաբերմունքի մեջ հայտնաբերվե՞լ են հանցագործության տարրեր: Ձեռնարկել միջոցներ այդ ուղղությամբ: Եվ ահա, մենք ստացել ենք ակտը, ըստ որի՝ Միխայիլ Խաչատուրյանը հանցագործություն է կատարել: Խոշտանգումների, սեռական բռնությունների է ենթարկել: Ակտում նշվում, թե ինչ հանցագործություններ է նա կատարել: Ինչ ապացույցներ կան: Քանի որ օրենք արգելում է հանգուցյալի նկատմամաբ քրեական գործ հարուցել, դա հնարավոր է անել միայն այն դեպքում, երբ Միխայիլ Խաչատուրյանի մոտ հարազատները համաձայն չլինեն այդ ակտի հետ: Քանի որ նրանք ո՛չ նախկինում և ո՛չ էլ հիմա անհամաձայնության մասին չեն ասել, չեն բողոքարկում, ուստի ես մտածում եմ, որ նրանք համաձայն են դրա հետ: Եթե բողոքարկում լինի, հնարավոր է, որ ևս մի քանի հոդված ավելանա: Այսինքն՝ հիմա նրանք ընտրում են վատը վատագույնից»,- ասել է  Պարշինը։
Ըստ փաստաբանի՝  եթե Խաչատուրյանը սպանվել է այն պահին, երբ քնած է եղել, դա չի նշանակում, որ նրանք հարձակվել են քնած մարդու վրա:

«Դա նշանակում է, որ նրանք պարզապես պահ են ընտրել կատարվելիք հանցանքին հակառակվելու համար, որովհետև եթե նա արթնանար, հանցագործությունները շարորնակվելու էին: Սա կարելի է համեմատել, որ համակենտրոնացման ճամբարի գերիները հարմար պահ էին ընտրում ու իրենց նկատմամբ հսկողություն իրականացնողների դեմ դուրս գալիս: Ոչ մեկի մտքով չի անցնում դատել նրանց այն բանի համար, որ սպանել են իրենց խոշտանգողներին: Այն պահից, երբ նա սկսել է հանցանքներ գործել, նրանք հայր և դուստրեր չեն եղել, եղել են հանցագործ և զոհեր: Արդեն կյանքին էր վտանգ սպառնում: Մեծ աղջիկը բռնության պատճառով արդեն շնչարգելություն է ունեցել, գիտակցությունը կորցրել: Հասկանալի էր, որ հետո նրանք կմահանային, նրանք իրենց կյանքն են փրկել: Դա անհրաժեշտ պաշտպանություն է եղել»,- ասել է նա։
Փաստաբանը նաև հավելել է, թե շարունակելու են  պնդել, որ գործը կասեցվի: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե աղջիկները ինչու օգնության չեն դիմել շարունակ բռնությունների ենթարկվելու պարագայում.
«Նրանք օգնության դիմելու հնարավորություն չեն ունեցել: Հարազատներն իմացել են ընտանիքում տիրող իրավիճակի մասին, բայց ոչ մի քայլ չեն ձեռնարկել՝ չնայած այն բանին, որ աղջիկները մի քանի անգամ այդ մասին պատմել են: Նրանք կախման մեջ էին Խաչատուրյանից, տրամաբանական է, որ չէին անի: Նրանց աչքի առաջ է Խաչատրուրյանը զենքով սպառնացել ոստիկաններին, բաժին գնալու համար ուղարկված թղթերը պատռել: Մենք ապացույցներ են գտել, որ նա կապեր է ունեցել գլխավոր դատախազությունում, շրջանային դատախազությունում: Այդ մարդիկ, ամենայն հավանականությամբ, նրան, այսպես ասած, պահել են: Այս հարցով մենք դեռ կզբաղվենք: Հավանաբար կբարձրաձայնենք: Աղջիկները գիտեին, որ նա ինչ-որ «պաշտպաններ» ունի և դիմելն անօգուտ է: Իսկ ուր փախչել, նրան ամբաղոջովին նրանից էին կախված` նյութապես, կացարանով: Եվ դրանից նա օգտվել է:

Փաստաբան Ալեքսեյ Պարշինը նաև  անդրադարձել է  այն պնդումներին թե աղջիկները հորս սպանել են նրա փողերը ձեռք բերելու մոտիվով.
«Նրանք հրաժարվել են ժառանգությունից, սոտանալու առանցնապես բան էլ չիա՝ ինչ-որ մի հին, օգտագործված ավտոմեքենա, ուղղակի ծիծաղեկի է: Խաչատուրյանը առնաձնապես հարուստ ու ապահոված չէ, նա ամբողջ փողը ծախսում էր Երուսաղեմ այցի վրա, իրեն Աստծո մարդ էր ներկայացնում, բայց դա այդպես չէր: Նա չար էր, և ինչպես ցանցակաց չար, նա իրեն քողարկում էր: Գումարներն, որինակ, իր աղջիկների դաստիարակության վրա չէր ծախսում: Այսդ մասինա սում են բոլոր հարևանները, մարդիկ, ովքեր ճանաչել են նրան: Աղջիկների ուսուցիչներից մինչև խանութի անվտանգության աշխատանից նրա մասին բացասաբար են արտահայտվել: Նրա մասին լավ են արտահայտվում այն հարազատները, ում գումար է տվել և եկեղեցու այն մարդիկ, ում գումար է տվել: Նրանք իհարկե լավ կարտահայտվել, դա բացատրելի է», – ասել է Ալեքսեյ Պարշինը :



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր