Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Ford Transit»-ը, կա 3 տուժած          Մենք երկու հատ ատոմակայան ենք ստեղծել, առանց աղմուկ-աղաղակի, առանց ժապավեն կտրելու       Կառավարությունը, հետաձգելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի ֆինանսավորումը, 2 միլիարդ դրամ է տվել, որ 45 տրոլեյբուս և104 վերելակ գնվի    

23 օգոս 2019 18:20

Նախորդ տարիներին, երբ այս օրը գալիս էի ասուլիսի՝ գիտեի, որ կռիվ եմ տալու. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում  ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը խոսեց Անկախության հռչակագրի ընդունման, անկախության արժեքի գիտակցման և քաղաքական այլ հարցերի շուրջ:          
«Այս տոնը կարող եմ ասել, որ մարդ դաստիարակելու տոն է, սա պիտի լինի թիվ մեկը` բոլոր տոներից առավել», ասաց  Արամ Մանուկյանը, ով  1990 թվականին ընթերցել է Անկախության հռչակագիրը։
 
Արամ Մանուկյանը նշեց, որ անկախության քարոզին մարզերում իրենց հետ մասնակցել են մեր պատմության ու մշակույթի մեծագույն ներկայացուցիչները՝ Տիգրան Մանսուրյանը, Օհան Դուրյանը, Հրանտ Մաթեւոսյանը, Լորիս Ճգնավորյանը, Հակոբ Հակոբյանը և ուրիշներ. «Անկախության հռչակագիրը Գերագույն խորհրդի լավագույն փաստաթուղթն է, այն ղարաբաղյան ազատագրական շարժման 2,5 տարվա պայքարի արդյունք է։ Անկախությունը պետք է գովերգել, սիրել, փոքր ազգերի համար դա նախախնամություն է: Նախորդ տարիներին, երբ այս օրը գալիս էի ասուլիսի, գիտեի, որ կռիվ եմ տալու, քանի որ նախորդ իշխանությունները մսխում էին անկախությունը։ Այն, ինչ Ռոբն ու Սերժը վերջին տարիներին արեցին, ամենևին մեր անկախության ամրապնդմանը չի նպաստել»,-ասաց Արամ Մանուկյանը։ 
Ամբողջական ասուլիսը՝ Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր