18:01 - Կհասցնի՞ Նիկոլ Փաշինյանը, մինչև անդառնալիության կետը բեկումնային և արդյունավետ դարձնել իր կառավարումը         17:17 - Դատարանը հրապարակում է Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու հարցով որոշումը (ուղիղ)      16:56 - Ադրբեջաներենը՝ Վրաստանի հայալեզու դասագրքերում. «Ալիք Մեդիա»    

24 օգոս 2019 12:44

Ամուլսարի հանքի շահագործումը թույլ չենք տալու, չի՛ ստացվելու, չե՛նք թողնելու. հայտարարություն են տարածել

Մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ հայտարարություն են տարածել Ամուլսարի մասին.
«Հայտարարություն
Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական-քաղաքական ուժերս ու հանրային գործիչներս, բարձրաձայնում ենք մեր միասնական մտահոգությունը Ամուլսարում մետաղահանքի հնարավոր շահագործման շուրջն ընթացող զարգացումների առնչությամբ։
Չկա ու չի կարող լինել որևէ ֆինանսատնտեսական, քաղաքական, սոցիալական հիմնավորում, որը կարդարացնի այն անդառնալի և անվերականգնելի կորուստը, որ կպատճառի հանքի շահագործումը Հայաստանի բնությանն ու հայ ժողովրդին։
Չկա ու չի կարող լինել որևէ գիտամասնագիտական բացատրություն, որը կհիմնավորի, թե այդ հանքի շահագործումը կործանարար չի լինելու:
Ժամանակին իշխանությունները նման «հեղինակավոր մասնագետների» հիմնավորմամբ Սևանի մակարդակն աղետալի չափերով իջեցրեցին, այսօր էլ ռեալ վտանգ են ստեղծում Հայաստանի բնության ու մարդկանց համատարած ու զանգվածային թունավորման համար:
Մեր աջակցությունն ենք հայտնում Ամուլսարի համար ոտքի ելած ակտիվ քաղաքացիներին և անկեղծորեն պայքարող ուժերին ու գործիչներին կոչ ենք անում համախմբվել և մեր գործնական քայլերը համակարգելու նպատակով սկսել համատեղ խորհրդակցություններ:
Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք, որ վերջապես ետ կկանգնեն մերժվածների ազգուրաց գործն ու գործելակերպը շարունակելու քաղաքականությունից:
Հայաստանը պետք է ազատագրվի իր ընդերքը հոշոտող բոլոր թալանչիական կապանքներից:
Կրկին դիմելով Ամուլսարի համար պայքարող ուժերին ու գործիչներին, հատուկ կարևորում ենք այս հարցի շուրջ ջանքերի մեկտեղումն ու համակարգումը։ Տեղեկացնում ենք նաև, որ այդ նպատակով խորհրդակցություններին մասնակցելու համար առաջիկայում հրավերներ ենք ուղարկելու նրանց։
Վերահաստատում ենք մեր վճռականությունը, որ Ամուլսարի հանքի շահագործումը թույլ չենք տալու։
Չի՛ ստացվելու: 
Չե՛նք թողնելու։
Ազգովի՛ն։
Սևանը չի՛ թունավորվելու,
Ջերմուկը մնալո՛ւ է առողջարան,
Ամուլսարը մնալո՛ւ է սար։
Մե՛նք ենք տերը մեր երկրի։
Պետրոս Մակեյան - Ժողովրդավարական Հայրենիք կուսակցության նախագահ Petros Makeyan
Սասնա Ծռեր համահայկական կուսակցություն Վարուժան Պարսամի Ավետիսյան
Ալբերտ Բաղդասարյան, ՀՀ ԳԽ պատգամավոր Ալբերտ Բաղդասարյան
Արա Պապյան, Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյան
Հայկ Մարտիրոսյան, քաղաքագետ Hayk A. Martirosyan»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր