Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

24 օգոս 2019 14:01

Տեսանյութ.Ամոթ է. հարգեք ձեր իրավապահպան առաքելությունը.փաստաբանը՝Դոն Պիպոյին բերման ենթարկելու մասին

Փաստաբան Գեորգի Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջով անդրադարձել է քրեական հեղինակություն համարվող Արթուր Սարգսյանին՝ Դոն Պիպոյին բերման ենթարկելու տեսանյութին՝ նշելով, որ դա ամոթ է։
Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթը երեկ տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, որ մոտ 20 օր առաջ ոստիկանները փորձել են Դիլիջանում բռնի ուժով բերման ենթարկել Դոն Պիպոյին։ Տեղեկությունը ճշտելու համար  Ոստիկանության լրատվական բաժնից հայտնեցին,  որ Ոստիկանությունը իր լիազորությունների շրջանակներում մշտապես իրականացնում է կանխարգելիչ գործողություններ։
Փաստաբանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ.
«Դոն Պիպոի տեսանյութի մասով ամոթ է։
Անձին պարտավոր են տեղում պարզաբանել նրա իրավունքները, կասկածանքի էությունը, կամովին իրենց հետ ոստիկանություն ներկայանալու անհրաժեշտությունը և որոնց իրազեկվելուց հետո երբ չի ենթարկվի անձը կարող է հարկադրաբար բերման ենթարկվել։ Այնինչ ականատես ենք լինում անգրագետ իրավաբանական որևէ հիմնավորում չունեցող իշխանական կամայականությամբ առաջնորդվող գործողության։
Վերստին հաստատում եմ իմ այն համոզմունքը որ հանցագործություն կատարելով հանցագործություն չեն բացահայտում։
Ես չէի անդրադառնա եթե այս հիվանդությունը. որը իրավաբանական անգրագիտության արդյունք .է տարածված չլիներ իրավապահ համակարգում։
Ամոթ է. հարգեք ձեր իրավապահպան առաքելությունը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր