Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

24 օգոս 2019 14:40

«Կրկին անգամ ուժեղացնում եք Զվարթնոց» օդանավակայանը». Էդմոն Մարուքյանը կոչով դիմել է Կառավարությանը

Ժամանակին, երբ իմ կողմից բարձրաձայնվում էր Գյումրու «Շիրակ» օդանավակայանից ուղղություններ ավելացնելու անհրաժեշտության հարցը, այն բնականաբար բովանդակային քննարկման առարկա չդարձավ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Այս անգամ որոշեցի ինքս օգտվել Գյումրու օդանավակայանից՝ հասկանալու համար, թե ինչ պայմաններ է այն առաջարկում ուղեւորներին, եւ պետք է ասեմ, որ օդանավակայանն ունի զարգանալու մեծ ներուժ։
Պետք է նաեւ խորին շնորհակալությունս հայտնեմ տեղի սահմանապահ ծառայության, սպասասրահի եւ մաքսայինի աշխատակիցներին՝ մեծ պատասխանատվությամբ, ջերմությամբ ու պատրաստակամությամբ պատմելու համար, թե ինչպես կարող է իրենց օդանավակայանը զարգանալ եւ ինչպես են նրանք դրան սպասում ու պատկերացնում։
Մինչդեռ, ըստ այժմ ստացվող տեղեկությունների՝ իռլանդական «RyanAir» ընկերությունը մտնում է հայկական շուկա, սակայն պայմանագիր է կնքում ոչ թե «Շիրակ», այլ Զվարթնոց օդանավակայանի հետ, ինչը կրկին անգամ ուժեղացնում է Զվարթնոցի եւ հետեւաբար թուլացնում Գյումրու օդանավակայանի դիրքերը։
Այսպիսով, կոչս է կառավարությանը՝ հնարավորինս ամրապնդել Գյումրու օդանավակայանի պոտենցիալը, բարելավել սպասասրահի պայմաններն ու ամենակարեւորը վերջապես ջանք գործադրել ավելացնել նոր ուղղություններ «Շիրակ» օդանավակայանից՝ ամրապնդելու համար նրա դիրքերը եւ մրցակցային հնարավորությունները շուկայում։
Առանձնակի շնորհակալություն օդանավակայանի աշխատակից Հակոբին` օդանավակայանի մասին մանրամասն տեղեկություններ հաղորդելու համար»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր