Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

26 օգոս 2019 14:23

Վթարի ենթարկված 11-ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Ալավերդիում փողոցի թեք հատվածում կայանած առանց վարորդի մեքենայի կողմից վթարի ենթարկված 11-ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է, գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։
«Օգոստոսի 25-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Փողոցի թեք հատվածում կայանած առանց վարորդի մեքենան վթարի է ենթարկել 11-ամյա աղջկան:


Երեխային տեղափոխել են Ալավերդու ԲԿ, որտեղ ցուցաբերվել է առաջին օգնություն, այնուհետեւ տեղափոխվել է Վանաձերի ԲԿ: Վիճակի լրջությունը հաշվի առնելով, Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վիրաբուժության գծով փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանն ու վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը մեկնել են Վանաձորի ԲԿ եւ տեղում կատարել վիրահատություն` ստոծանու պլաստիկա:
Վիճակը կայունանալուց հետո երեխան տեղափոխվել է Երեւան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Վիճակը ծայրահեղ ծանր է, գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ»,–նշել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր