Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

26 օգոս 2019 16:19

Շենգավիթում հնչած կրակոցների գործով ձերբակալվածը Դոն-Կիխոտի տնօրենն է.մանրամասներ

Ըստ տեղեկությունների՝ Շենգավիթում երեկ՝ օգոստոսի 25–ին հնչած կրակոցների գործով ձերբակալվածը Դոն-Կիխոտ ռեստորանի գլխավոր տնօրեն, 44–ամյա Գեւորգ Հովհաննիսյանն է: Նշենք, որ իրավապահները առգրավել են նաև դեպքի վայրի հարակից տարածքում գտնվող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված պարկուճներ։
Ավելի վաղ հայտնել ենք, որ երեկ ժամը 18:00-ի սահմաններում Շենգավիթի Դոն-Կիխոտ ռեստորանի դիմաց թաղային հեղինակությունների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել։


Հնչած կրակոցների հետեւանքով մահացել է թաղային հեղինակություն համարվող 43-ամյա Համբարձում Առաքելյանը։ Հրազենային վիրավորումով հիվանդանոց է տեղափոխվել Սահակ Վարդանյանը:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց սպանության փորձը) կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելը): Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի որոշմամբ՝ կազմվել է քննչական խումբ:
Կատարվում է քննություն։
Թե ինչ հարցի շուրջ են վիճաբանել թաղային հեղինակությունները դեռ հայտնի չէ: Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել մարդաշատ վայրում:
Դեպքից հետո քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ  եւ 6-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով, (անձի կամ նրա մերձավորի սպանության փորձը՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով եւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի զենք կրելը:
Նշենք, որ քրեական գործը ի սկբզանե հարուցված է եղել  սպանության փորձի հատկանիշներով, քանի որ հարուցման պահին Համբիկ Առաքելյանը մահացած չի եղել:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է «մակարով» տեսակի ատրճանակից կրակված 8 հատ պարկուճ, 1 հատ 7.62մմ տրամաչափի կրակված պարկուճ, 1 հատ թմբուկավոր ատրճանակ՝ առանց գործարանային համարի, 1 թմբուկավոր ատրճանակի կրակված պարկուճ, «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված 2 գնդակ, 2 ծալովի, գաղտնի փականով դանակ: Առգրավվել են նաեւ դեպքի վայրի հարակից տարածքում գտնվող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, դեպքի պահին տուժողների հագին եղած հագուստները: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր