Չեմ իմացել, որ բնակարան եմ ունեցել. Վահե Հովհաննիսյանը` հայտարարագրում հայտնված բնակարանի մասին          Ոչ թե պատերազմն է եղել մեր իշխանության ժամանակ, այլ մենք ենք եղել պատերազմի ժամանակ իշխանություն       Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել, կան տուժածներ    

26 օգոս 2019 16:27

«Մասիվցի Անդիկ»-ի սպանության մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացու նկատմամբ հետախուզում է հայտարարվել

«Մասիվցի Անդիկ» անունով հայտնի «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանության մեջ մեղադրվող Ռուսաստանի Դաշնության Գրոզնի շրջանի քաղաքացու նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեցին Քննչական կոմիտեից։ Իսկ Հարությունյանի սպանությանն օժանդակելու մեջ մեղադրվող անձը կալանավորվել է. նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ սպանության օժանդակությունը՝ շահադիտական դրդումներով:
Նշենք, որ քննության արդյունքներով պարզվել  է, որ Անդրանիկ Հարությունյանին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք պատճառել է ՌԴ Գրոզնի շրջանի 32-ամյա մի բնակիչ:


Վերջինս 2019թ. հունիսի 25-ին ՌԴ-ից ժամանել է Հայաստան և 2019թ. հուլիսի 3-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում ապօրինի ձեռք բերված հրազենի՝ ատրճանակի գործադրմամբ, կրակոցներ արձակելով՝ սպանել է Անդրանիկ Հարությունյանին:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում Հարությունյանի սպանությունը կազմակերպելու հարցում նրան օժանդակել է Երևան քաղաքի 50-ամյա բնակիչ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր