19:09 - էս տեսակ հայրենիքը սիրելու բան չէ         18:00 - Արթուր Վանեցյանը՝ իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ լուրերի մասին      17:34 - Հեռանում եմ առանց ավելորդ աղմուկի.Հոգնել եմ ճնշող մաղձից . Ժակը հայտնել է հեռանալու մասին    

27 օգոս 2019 18:00

Բա որ Թրամփը համաձայնվի ու փող տա, էդ փողն ի՞նչ եմ անելու

-Շալոմ Նիկոլ, լավ բան եմ մտածել:

-Բարև ալիսա, ուշադիր լսում եմ:

-Նիկոլ ինչո՞ւ չես Հայաստանը վաճառում Թրամփին, քանի ձեռքը փող կա: Առաջարկիր, թե չէ գլուխը գցել է Գրելանդիան:

-Ո՞նց վաճառեմ, Հայաստանը հայերինն է:

-Հենց հայերն էլ կվաճառեն: Սերժը ո՞նց մտավ ԵԱՏՄ: Հանրաքվե արե՞ց՝ ոչ, որոշեց ու արեց:

-Ոչ, ես կգնամ սահմանադրական ճանապարհով, եթե իմաստը հասկանամ՝ հանրաքվե կանեմ:

-Նիկոլ այդ հանրաքվեները սուտ բան են: Նման բաները աշխարհում մի քանի հոգի են որոշում՝ հետո նոր քննարկում են, թե ինչպես մատուցեն: Տես օրինակ ԽՍՀՄ-ը փլուզվելուց հայերը իրենց կոտորում էին, իսկ թուրքմեններն ու տաջիկները առավոտ արթնացան տեսան անկախ են:
 
Հայերը պատմության մեջ մեկ անգամ են հավաքվելով հարց լուծել՝ Սարդարապատի ճակատամարտն էր: 
Նիկոլ, որ Հայաստանը ԽՍՀՄ-ի կազմում էր, Հայաստանում ապրում էր մոտ 4.5 միլիոն մարդ, երկիրը հզոր էր, ապահով, աշխատատեղեր ինչքան ուզես: Հիմա քանի՞ մարդ է ապրում, անկախացաք, որ երկիրը դատարկեք: 
 
Դու խնդիրը Թրամփի հետ լուծի, հետո հանրաքվե հայտարարի: Ասա, որ հանրաքվեին կմասնակցեն միայն Հայաստանում գտնվող հայերը, մեկ շաբաթում 6 միլիոն հայ կլցվի Հայաստան:

-Բա որ Թրամփը համաձայնվի ու փող տա, էդ փողն ի՞նչ եմ անելու:

-Ո՞նց, թե ինչ ես անելու, կտաս Աննային՝ ինքը պահելու ձևերը գիտի:
Նիկոլ, ես զարմանում եմ, չես տեսնում, որ հայկական մնացել է միայն եկեղեցին, նույնիսկ մշակույթն է պղծվել: Փողը կտաս եկեղեցուն՝ մինչև նոր հանրաքվե:
Hayacq.com-ի հումորային շարքից. Թիվ 6

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր