Ճառագայթային բուժման վիճակը ՀՀ-ում. Արսեն Թորոսյանը կրկնել է այն, ինչի համար մեղադրում էր Դավիթ Սանասարյանին. «Ժողովուրդ»
![](https://factor.am/wp-content/uploads/2019/05/%D5%A4%D5%A1%D5%BE%D5%AB%D5%A9.jpg)
Բանն այն է, որ Հայաստանում կա ընդամենը մեկ նմանատիպ սարքավորում, որն ունի 15 ՄԷՎ հզորություն: Եվ Առողջապահության նախարարությունը հունիսի 27-ի նիստին ներկայացրել է Կառավարության որոշման նախագիծ, որտեղ կա սահմանափակում, և կատարվել են փոփոխություններ և լրացումներ, մասնավորապես 11-րդ մասի 3.1 կետն ասում է. «Սույն կարգի 2-րդ կետի 1-8-րդ ենթակետերում ընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվում են 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժում»:
Փաստորեն, ստացվում է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը մրցակցային առավելություն է տվել կոնկրետ սարքավորման, որը, ի դեպ պատկանում է մասնավոր ընկերությանը։ Ինչու հենց նրանց` հարցի մյուս կողմն է: Բայց այս պահին ստացվում է, որ այն արարքը, որի համար առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեղադրում էր ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին, որի նկատմամբ քրեական գործ է հարուցված, գրեթե նույնությամբ ինքն է կրկնել, որը հաստատվել է կառավարության որոշմամբ։
Թե ինչ է իրականում տեղի ունենում, ինչպիսի ռիսկեր կան, և ինչպիսին է ճառագայթային բուժման իրավիճակը հանրապետությունում, «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության բաժնի վարիչ Թաթուլ Սաղաթելյանի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: