«Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվել          Թալինի եկեղեցում Տավրոս Սափեյանը և կարգալույծ նախկին քահանան խոչընդոտել են «Նռնօրհնեքի» կարգը. Արագածոտնի թեմի ահազանգը       Ինչքան էլ ատեմ 2025 թվականը, միևնույնն է՝ խենթի պես սիրում եմ այն, որովհետև մեր կյանքի վերջին համատեղ հիշողությունները եղել են այստեղ    

27 օգոս 2019 11:37

Տեսանյութ. Ադրբեջանն իր հայատյաց անփոփոխ քաղաքականությամբ շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյության սպառնալիքը

«Հայաստանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից, սակայն չի կարող ընդունել Ադրբեջանի կողմից բացահայտ կամ քողարկված ուժի կիրառման սպառնալիքները և հրադարադարի ռեժիմը պայմանական դարձնելու որևէ նկրտում»,- այսօր՝ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքին հայտարարել է Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նախարարը նշել է, որ Ադրբեջանի կողմից ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտելու փորձերը, որոնք մինչ օրս արտահայտվել են նաև ուժի կիրառմամբ, տարածաշրջանային անվտանգության և խաղաղության սպառնալիք են:
«Լարվածության պայմաններում բանակցություններ վարելու Ադրբեջանի ջանքերը խոչընդոտում են խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորմանը և ըստ այդմ՝ չեն նպաստում հիմնախնդրի տևական և համապարփակ կարգավորմանը: Ադրբեջանն իր անփոփոխ հայատյաց քաղաքականությամբ շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյության սպառնալիքը: Խաղաղությունն այլընտրանք չունի և ՀՀ-ն և Արցախն ունեն բավարար ուժ խաղաղության ապահովման համար»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարը:
Զոհրաբ Մնացականյանը դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքները.
«Այս սկզբունքները կապահովեն մեր դիվանագիտության հարատև և շարունակական ընթացքը: Առաջին սկզբունքը ինքնիշխանությունն է: Այս սկզբունքի առանցքը հայասատանակենտրոնությունն է՝ առաջին հերթին Հայաստանի պետական շահերի, քաղաքացիների պաշտպանությունը»:
Երկրորդ սկզբունքն, ըստ նախարար Մնացականյանի, համահայկականությունն է. «Սա և՛ սկզբունք է, և՛ միջոց: Այս սկզբունքն արտացոլում է ոչ միայն Հայաստանին՝ որպես հայության կենտրոն, այլև հայկական դիվանագիտության կողմից ՀՀ-ն, Արցախը և աշխարհասփյուռ հայությունը որպես մեկ միասնական միավոր դիտարկելու անհրաժեշտությունը»,- ասել է Մնացականյանը:
Երրորդ սկզբունքն էլ փոխգործակցությունն է. «Հայաստանը պատրաստ է իրավահավասար և փոխշահավետ գործակցության ցանկացած պետության հետ: Հայաստանն աշխատելու է տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և զարգացման ուղղությամբ և այս նպատակով համագործակցելու է բարեկամ պետությունների և բոլոր մյուս գործընկերների հետ»,- ասել է արտաքին գործերի նախարարը:
Նա նաև նշել է, որ Հայաստանը շարունակելու է իր ներդրումն ունենալ միջազգային անվտանգության և միջազգային համագործակցության ոլորտում՝ նպաստելով գլոբալ հիմնախնդիրների լուծմանը և սերտ համագործակցելով բոլոր գործընկերների հետ երկկողմ և բազմակողմ հնարավոր բոլոր ձևաչափերով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր