Ահա թե որն է պատճառը, որ ներկա իրավիճակը չի փոխվում .Արցախը, անկլավները, «Զանգեզուրի միջանցք»-ը և մնացածը չգիտեմ ինչի պահանջներն են, որոնք իրականացվում են Պուտին «բարձր» հովանու և աշխարհի խոշոր խաղացողների հավանության ներքո          10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա       ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին    

27 օգոս 2019 16:18

Փաստորեն Սերժ Սարգսյանի փոխարեն Գագիկ Խաչատրյանին որոշեցին ձերբակալել

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Փաստորեն Սերժ Սարգսյանի փոխարեն Գագիկ Խաչատրյանին որոշեցին ձերբակալել։ Ռուսները լավ խոսք ունեն, ասում են՝ на фронте и просенок Божий дар.
Իհարկե՝ ժողովրդի բերանը միայն Գագիկ Խաչատրյանով չես փակի, բայց «միլիոնավոր դոլարներ» բառակապակցությունը կարա արդյունավետ լինի՝ ճիշտ Մանվել Գրիգորյանի տուշոնկեքի պես։ Մարդկանց ի՞նչ է պետք՝ հաց և տեսարան։ Իսկ այդ ընթացքում Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա, ձախողված Կառավարություն... այդ սաղ երկրորդ պլան կմղվի։ Համենայն դեպս, ըստ Նիկոլ Փաշինյանի սպասումների։

Ու երևի ոչ ոք չի կարող վարչապետին բացատրել, որ եթե մի օպերացիան ձախողվում է, դրա փրկելու փորձերն առավել ևս ձախողման են դատապարտված լինում։ Չկարեցա՞ր Սերժ Սարգսյանին բռնես, յան տուր, գնա գործ արա։ Ոչ թե մարդկանց շոուներ մատուցիր, այլ գործ արա։ ԳՈՐԾ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր