Հոկտեմբերի 2-ից սկսած միջազգային հաղորդակցությամբ կգործի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը          Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ և ՆԱՏՕ-ի մի շարք այլ անդամներ չեն ցանկանում, որ Ուկրաինան դառնա դաշինքի անդամ       Մի շարք ճանապարհներին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ    

28 օգոս 2019 14:07

Տեսանյութ. Երեւանի բոլոր մանկապարտեզներում սեպտեմբերից կարող են գործել երկարօրյա խմբեր.Ինչպես ուղարկել առցանց դիմում

Երեւանի բոլոր մանկապարտեզները սեպտեմբերից կմատուցեն երկարացված օրվա ծառայություն: Այս մասին տեղեկացնում է ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Ջավախյանը:
Ծառայությունն, ըստ նրա, կլինի վճարովի՝ ամսական 5000 դրամ: «Խումբը բացվելու միակ նախապայմանն այն է, որ ողջ մանկապարտեզից առնվազն 5 երեխայի ծնող դիմի։

Հիմիկվանից արդեն կարող եք մոտենալ ձեր մանկապարտեզների տնօրեններին եւ գրանցվել երկարօրյայի համար, եթե ուզում եք, որ ձեր երեխան հաճախի։ Երկարօրյա խմբերը կաշխատեն 17։30-19։00»,- մանրամասնում է նա։
Մինչեւ այժմ, երկարօրյա խմբեր բացելու թույլտվություն ունեին Երեւանի ավելի քան 160 մանկապարտեզներից 39-ը: Փորձը սակայն, ցույց էր տալիս, որ դրանցից ոչ բոլորում էին ձեւավորվում երկարօրյա խմբեր:

Պատճառաբանությունը պահանջարկի բացակայությունն էր: Երկարօրյա ծառայությունը, ինչպես եւ բուն նախադպրոցական կրթությունը, նույնպես նախատեսված էր տրամադրել անվճար՝ համայնքի միջոցների հաշվին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր