Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

29 օգոս 2019 11:37

Մանկապիղծ հոր զոհ են դարձել 10-17 տարեկան նրա 8 դուստրերն ու 2 որդիները.բռնաբարություն, սպանության սպառնալիքներ

Սեփական երեխաների նկատմամբ իրականացրած սեռական բռնության համար 46-ամյա բազմազավակ հայրը 18 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել: Մանկապիղծի զոհ են դարձել 10-ից 17 տարեկան նրա 8 դուստրերն ու 2 որդիները:

Ըստ «Ինտերֆաքս»-ի, Օրենբուրգի բնակչին մեղավոր են ճանաչել բռնաբարության, սեռական բնույթի բռնի գործողությունների, սպանության սպառնալիքների եւ անչափահասներին դաստիարակելու իր պարտականությունները չկատարելու մեջ:
Ազատ արձակվելուց հետո տղամարդը ստիպված կլինի հարկադիր ամբուլատոր բուժում անցնել հոգեբուժարանում՝ 1.5 տարի ժամկետով ազատության սահմափակմամբ:
Երեխաների մայրը մահացել է 2014 թվականի սեպտեմբերին, ինչից հետո անչափահասներն ապրել են հոր հետ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր