Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի          Ռուսաստանի՝ ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցման պատասխան միջոցները չեն ուշանա       Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում, կան ձերբակալվածներ    

30 օգոս 2019 21:47

Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց. դատարանը բավարարեց ԱԱԾ-ի միջնորդությունը

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին քիչ առաջ կալանավորելու որոշում է կայացվել:
 
Նման որոշում հրապարակել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ՝ այդպիսով բավարարելով ԱԱԾ միջնորդությունը:
 
Այսօր ավելի վաղ կալանավորվել էր նաեւ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը: Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար: Իսկ Կարեն Խաչատրյանը՝ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար։
 
Ազգային անվտանգության ծառայությունը Խաչատրյանին, ինչպես նաեւ նրա եղբորորդուն ձերբակալել էր օգոստոսի 27-ի երեկոյան: Նույն օրն ավելի վաղ Խաչատրյաններին պատկանող տարածքներում խուզարկություններ էին կատարվել:
 
Քրեական գործը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքերին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր