Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

31 օգոս 2019 11:26

Տեսանյութ. Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել.կա 19 տուժած և 2 զոհ

Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը այսօր ժամը 3:00-ի սահմաններում Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին վթարի է ենթարկվել։
Օգոստոսի 31-ին՝ ժամը 08:44-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03:10-ի սահմաններում Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երեք «Ford Transit» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները:
Ըստ նախնական տվյալների՝ կա 2 զոհ և 19 տուժած: Տուժել են ՀՀ քաղաքացիներ:
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը վթարի վայրից տեսանյութ է հրապարակել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր