Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

02 սեպ 2019 10:00

Տեսանյութ.Հայտնի երաժշտի երկրպագուները հուղարկավորության ժամանակ բացել են դագաղն ու մերկացրել նրան համոզվելու, որ մահացել է

DJ Arafat եւ Arafat Muana բեմական կեղծանունների ներքո ելույթ ունեցած Անժա Դիդյե Խուոնի հազարավոր երկրպագուները մասնակցել են նրա հուղարկավորությանը Կոտ դ’Իվուարի Աբիջան քաղաքում, հաղորդում է 360հեռուստաալիքը:
Արարողության ժամանակ նրանք բացել են դագաղն ու մերկացրել են երաժշտի մարմինը դաջվածքներ գտնելու համար: Երկրպագուները ցանկացել են համոզվել, որ նրանց կուռքն իսկապես մահացել է:


«Մենք ցանկանում էինք տեսնել մեր կուռքի մարմինը նախքան գերեզմանը փակելը»,-պատմել է խուլիգաններից մեկը:
Երկրպագուները շրջապատել էին գերեզմանն ու նկարահանել երաժշտին մերկացնելու գործողությունները: Լուսանկարներն ու տեսահոլովակները տարածվել են սոցիալական ցանցերում:
Ոստիկանները ցրել են նրանց բազմությանը անցունքաբեր գազի միջոցով: Մի քանի հոգի տուժել է:
Երաժշտի հարազատները պատրաստվում էին հուղարկավորությունն անցկացնել մասնավոր կարգով: Այդուհանդերձ երկրպագուները ներխուժել էին գերեզմանատուն:
Այդ արարողության նախօրեին Աբիջանի մարզադաշտում կայացել է DJ Arafat-ի հիշատակին նվիրված համերգը:
Անժ Դիդյե Խոունն ավտովթարի էր ենթարկվել օգոստոսի 12-ի լույս գիշերը: Նա մխրճվել էր իր մոտոցիկլետով ավտոմեքենայի մեջ: Արտիստին տեղափոխել էին վերականգնողական բաժանմունք, սակայն բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը: DJ Arafat-ը 33 տարեկան էր: Նա ֆրանկոֆոն երկրներում աֆրիկյան ամենահայտնի արտիստներից էր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր