Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին       Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

02 սեպ 2019 10:18

Ավտովթար՝ Ռուսաստանում. Հայտնի են տուժած ՀՀ քաղաքացիների անունները

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 05:31-ին, ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ օպերատիվ հերթապահի տեղակալից «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ս. թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 09:20-ին, Ստավրոպոլի երկրամասի Միներալնիե Վոդի քաղաքի մոտակայքում՝ «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 316-րդ կմ-ին, տեղի է ունեցել ՃՏՊ:

«MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը բախվել է «Mercedes Minivan» մակնիշի ավտոմեքենային (ավտոմեքենայում գտնվել է 8 քաղաքացի): ՃՏՊ-ի հետևանքով «Mercedes Minivan» մակնիշի ավտոմեքենայում գտնվող ՀՀ քաղաքացիները՝ Սամվել Մ.-ն (ծնված 1957 թ.), Ազալիա Բ.-ն (ծնված 1934 թ.), Մարենա Ս.-ն (ծնված 1972 թ.) և Միլենա Գ.-ն (ծնված 1998 թ.), հոսպիտալացվել են Պյատիգորսկ քաղաքի հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր