Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

02 սեպ 2019 10:37

Տեսանյութ. Ուսումնական տարին սկսվում է դասադուլով. բողոքի ակցիա ՀՊՏՀ-ի դիմաց

ՀՊՏՀ-ի դիմաց մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են իրականացնում ի պաշտպանություն բուհի նախկին ժ/պ Ռուբեն Հայրապետյանի: Նրանք պահանջում են վերջինի վերադարձը՝ հանուն բարեփոխումների իրականացման: «Ուսանող, միացի՛ր» վանկարկում են հավաքվածները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը, որին մեղադրում են դոկտորական ատենախոսությունում գրագողություն կատարելու մեջ, թողել է զբաղեցրած պաշտոնը:
Ավելի վաղ ուսանողները հայտարարություն էին տարածել, որում մասնավորապես ասված էր.
«ՀՊՏՀ ուսանողները շարունակում են պայքարել հանուն արդարության, այս անգամ արդեն դասադուլի միջոցով։ ՀՊՏՀ նախկին ռեկտորի ժ/պ Ռուբեն Հայրապետյանի կողմից ներդրված բարեփոխումների գործընթացի ընդհատման պայմաններում բուհի ուսանողները հրաժարվում են մասնակցել հին, ժամանակավրեպ մեթոդներով կազմակերպվող ուսումնական գործընթացին։ Նոր ուսումնական տարին չի կարող մեկնարկել ուսանողների ձայնը լռեցնելու պայմաններում։
Ուսանողները դասադուլի միջոցով փորձելու են լսելի դարձնել իրենց ձայնը, աջակցությունը հայտնել ընդհատված բարեփոխումներին, բարեփոխումները նախաձեռնած թիմին և թույլ չտալ, որ բարեփոխումների անվան տակ  ուսանողների անտեղյակ հատվածին  մանիպուլացնեով՝ շարունակվի կամայականությունների ու կոռումպացված համակարգի արատավոր շղթան:

Եվ որպես նշյալ խնդրի լուծմանն ուղղած կարևոր քայլ՝ ուսանողները հայտարարում են մեկնարկող ուսումնական տարվա առաջին օրը՝ սեպտեմբերի 2-ին, համալսարանում դասադուլ սկսելու մասին՝ կոչ անելով բուհի բոլոր ուսանողներին պաշտպանել որակյալ կրթության իրենց իրավունքը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր