Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

02 սեպ 2019 11:54

Գիշերը խղճուկ տղամարդուկները փաստորեն չեն քնում,գիշերը ստացել եմ բռնաբարության և սպանության սպառնալիք

Փաստաբան, լրագրող Զարուհի Մեջլումյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Ծերուկ Ֆրեյդի հետ համամիտ եմ՝ անկողինը կարևոր վայր է
Գիշերը խղճուկ տղամարդուկները փաստորեն չեն քնում, նրանք սեր չունեն կամ անունակ են սիրել: Դա է պատճառը, որ հատկապես գիշերները հետապնդում են սեր ունեցողներին: Գիշերը ստացել եմ բռնաբարության և սպանության սպառնալիք, որը դիտարկում եմ իրական իմ անձի հանդեպ ատելության քարոզի այս պայմաններում: Իմ բարեկրթությունը չի բավականացնում այն ի ցույց դնել հանրային տիրույթում: Բայց իրավական ընթացակարգ արդեն իսկ տվել եմ:
Երբեք, անգամ ինձ հայհոյողներին, չեմ թիրախավորել, չեմ վիրավորել, չեմ զրպարտել: Խոսքի ազատության իրավունքը բացարձակ չէ, այն սահմանափակվող իրավունք է: Ատելության խոսքը չի կարող դիտարկվել որպես խոսքի ազատություն:
Չափավորեք Ձեզ, գտեք սեր, որ ծերուկ Ֆրեյդի հոգին գիշերները բարձր չծիծաղի Ձեր ննջասենյակներում»։
Հիշեցնենք, որ երեկ Մեջլումյանը պատասխանելով գեներալ Վիտալի Բալասանյանի վարչապետ Փաշինյանին վերաբերվող հայտարարությանը՝ գրել էր, որ հայաստանցի տղաները չպետք է ծառայեն Արցախի բանակում․«Մեր դիրքորոշումն էլ հետևյալն է՝ մեր տղաները պիտի չծառայեն Արցախում, դա իրավունքի կոպտագույն խախտում է: Անկախ պետություն եք, ուրեմն ստեղծեք Ձեր բանակը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր