Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

03 սեպ 2019 10:40

Բարդ իրավիճակում է հայտնվել Փաշինյանը՝ Ռուսաստա՞ն, թե՞... ԱՄՆ-ն պահանջ է դրել հանել զորախումբը Սիրիայից.«168 ժամ»

«168 ժամ»-ի տեղեկություններով՝ ԱՄՆ կառավարությունը ՀՀ իշխանությունների առջեւ պահանջ է դրել՝ հանել զորախումբը Սիրիայից: Մամուլում օրեր առաջ հրապարակում եղավ այն մասին, որ վերջերս փակ քննարկում է տեղի ունեցել ՀՀ պաշտպանության եւ ԱԳ նախարարների եւ որոշ դեսպանների մասնակցությամբ:
Իհարկե, ԱԳՆ-ից հերքել էին նախարարների հանդիպման մասին տեղեկատվությունը, սակայն ըստ ԶԼՄ-ի՝ թեման եղել է Սիրիա ուղարկված զորախումբը, որը բացասական է ընկալվել ԱՄՆ իշխանությունների կողմից:


Ուշագրավ է, որ ԱՄՆ-ի կողմից այդ «մեսիջը» ՀՀ իշխանություններին է փոխանցվել 2019 թ. օգոստոսի 12-13-ը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի՝ Հայաստան կատարած այցից անմիջապես հետո: Ասում են՝ Ն. Պատրուշեւն առաջարկել է ավելացնել զորախմբի անձնակազմի քանակությունը:
Ըստ «168 ժամ»-ի աղբյուրների՝ ՄԱԿ-ում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի միջոցով է ԱՄՆ այդ դժգոհությունը փոխանցվել ՀՀ իշխանություններին՝ ընդգծելով, որ Սիրիայում հայկական զորախմբի ներկայությունը բացասաբար է անդրադառնում հայ-ամերիկյան հարաբերությունների վրա: ԱՄՆ համապատասխան կառույցների կողմից, ըստ նույն աղբյուրների, նաեւ նշվել է, որ զորախումբը չհանելու դեպքում ոչ միայն հետեւանքներ կլինեն հարաբերություններում, այլեւ հայկական կողմը պետք է այնտեղ չօգտագործի ականազերծման համար նախատեսված այն սարքավորումները, որոնք տրամադրվել են իրենց իսկ կողմից:
Դիվանագետ բանագնացի կողմից այս հաղորդումը քննարկվել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի միջեւ: Վերջինիս մտահոգել է՝ ինչ պատասխանել ԱՄՆ-ին: Զ. Մնացականյանը կրկին հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 17-ին ունեցած վերոնշյալ ելույթը՝ նորանկախ պատմության մեջ հայ-ռուսական համատեղ հումանիտար աննախադեպ նախագծի մասին:
Երկու նախարարները դիվանագետի հետ քննարկման ընթացքում փորձ են արել հասկանալ՝ ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից: Երկու դեպքում էլ Հայաստանը խնդիր կարող է ունենալ, մի կողմից՝ Ռուսաստանի, մյուս կողմից՝ Միացյալ Նահանգների հետ: Նույն աղբյուրների պնդմամբ՝  ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը կտրականապես դեմ է արտահայտվել զորախումբը հանելու պահանջին:
Թե ինչ կորոշի եւ ինչպես կպատասխանի ռուսական եւ ամերիկյան կողմերի պահանջին Նիկոլ Փաշինյանը՝ դեռ հայտնի չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր