Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

03 սեպ 2019 13:01

Քոչարյանի անհավանական ունեցվածքի մասին խոսակցություններին միայն հիմարը կարող է հավատալ. Վիկտոր Սողոմոնյան

Այս մեկ տարվա իրադարձությունների ֆոնին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  անհավանական ունեցվածքի մասին խոսակցություններին, կարծում եմ, միայն հիմարը կարող է հավատալ։ Այս մասին  ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե Ռոբերտ Քոչարյանը վաճառքի է հանել Երեւանի վարչական շրջանում գտնվող իր անշարժ գույքը։ Լուրի սկզբնաղբյուր՝ «Ժամանակ» թերթը նաեւ գրել էր, որ ըստ իրենց աղբյուրների՝ նման շենք-շինությունների թիվը անցնում է մի քանի հարյուրը, իսկ դրանց շուկայական գինը 300-500 մլն դոլարի սահմաններում է:
«Այդ տեղեկությունն, իհարկե իրականությանը չի համապատասխանում, ընդհանուր առմամբ այս մեկ տարվա իրադարձությունների ֆոնին Քոչարյանի  անհավանական ունեցվածքի մասին խոսակցություններին կարծում եմ միայն հիմարը կարող է հավատալ»,–նշել է Վիկտոր Սողոմոնյանը:


Նա նաեւ նկատել է, որ թերթը բազմիցս պատժվել է դատարանի կողմից սուտ եւ կեղծիք տարածելու համար. «Ինչ վերաբերում է թերթին եւ հոդվածի հեղինակին, ապա ուզում եմ պարզապես հիշեցնել, որ դա այն լրատվամիջոցն է, որը բազմիցս պատժվել է դատարանի կողմից սուտ եւ կեղծիք տարածելու համար եւ փաստորեն պաշտոնապես ճանաչված է Հայաստանում որպես բազմակի ստախոս եւ կեղծարար: Մնացած եզրակացությունները թողնում են ընթերցողներին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր