Տեսանյութ.Սպանության մեջ մեղադրվող 35-ամյա տղամարդը հայտնաբերվել է Վանաձորում. մանրամասներ՝ 28-ամյա աղջկա սպանությունից

Դիակի զննությամբ պարանոցին ու մարմնի տարբեր մասերին բռնության հետքեր հայտնաբերվեցին։ Պարզվեց, որ սպանվածը 28 տարեկան էր և այդ բնակարանում վարձով էր ապրում։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց, նշանակվեցին փորձաքննություններ։
Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում պարզվեցին կատարվածի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը։
Սեպտեմբերի լույս 3-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 50-ի սահմաններում, Վանաձորի հյուրանոցներից մեկում 35-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու տվեց խոստովանական ցուցմունք։ Կասկածյալի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին բջջային հեռախոս ու բանկային քարտեր, որոնք, նախնական տվյալներով՝ սպանված աղջկանն են։ Տղամարդը ձերբակալվել է։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։