Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

05 սեպ 2019 12:34

Վարչապետը դեմ է «ափալ-թափալ» քայլերին.Փաշինյանը՝ ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու մասին

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի նիստում որոշեց բյուջեի եկամուտներն ու ծախսերը ավելացնել 1,665 մլրդ դրամով դրամով, եւ այդ գումարներն ուղղել սեպտեմբերի 1-ից ուսուցիչների աշխատավարձը 10 տոկոսով բարձրացնելուն:
Հարցը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:


«Մենք նաեւ պատրաստվում ենք սահմանել ֆինանսավորման բանաձեւ դպրոցների համար, որտեղ մեկ դրույքի նվազագույն շեմ կսահմանենք 108 հազար դրամը: Հույս ունեմ, որ հունվարից դա կունենանք, ինչը թույլ կտա կանխատեսելի դարձնել համակարգը, ֆինանսավորումը ավելի արդար կլինի, հաշվի կառնվեն դասարանների թիվը, թերբեռնվածությունը եւ այլն»,-ասաց նա:
Նախարարը նշեց, որ ֆեյք կայքերի միջոցով տարածում էին, թե համատարած կրճատում են անում դպրոցներում, որ կարողանան աշխատավարձը 10 տոկոսով բարձրացնել. «Կրճատումները եղել են սովորական, ինչպես միշտ է եղել՝ հիմնականում կապված տարիքի հետ: Այս գործընթացի հետ կապված որեւէ կրճատում չկա: Ես կոչ կանեմ լրատվամիջոցների տուրք չտալ այդ տեղեկություններին»:
Իր հերթին վարչապետ Նիկոլ փաշինյանն ասաց, որ այս ամենի նպատակը ուսուցիչների պատշաճ որակ ապահովելն է. «Մենք պետք է համոզված լինենք, որ մեր դպրոցներում աշխատում են բավարար պրոֆեսիոնալ մակարդակ ունեցող ուսուցիչներ: իսկ դրա համար աշխատավարձերի բարձրացումը պետք է պահենք մեր ուշադրության կենտրոնում: Չեմ կարծում, որ սա հեղափոխական աճ է, բայց մյուս կողմից սա գործընթացի մեկնարկն է եւ դա կշարունակվի, եթե մեխանիզմները ճիշտ կառուցենք, որ դա որակի հետ ուղղակի կապ ունենա»:
Այնուհետև  Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այսօր կան ու սուցիչներ, որ 25 հազար դրամ աշխատավարձ են ստանում. «Այսինքն մեկ դրույքի հաշվարկով ընդունվել է 4-5 ուսուցիչ: Բարեկամ-ծանոթ խնդրի լուծման համար, ընտրություններում ձայն ապահովելու համար: կամ զբաղվածություն ապահովելու հարց են լուծում: Ասում են՝ դե ընդունենք գործի, թող տնից դուրս գա: Այս ամենը պարզ է, բայց սա մեր կրթության որակի վրա է ազդում: Մենք չանելով «ափալ-թափալ» չմտածված գործողություններ, բայց պետք է այս օրակարգը հստակ ֆիքսենք, որովհետեւ սա ուղիղ հարված է մեր երեխաների որակյալ կրթություն ստանալու իրավունքին: 25 հազար դրամ ստացող ուսուցիչը տալու բան ունի՞ մեր երեխեքին, թե չունի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր