ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

05 սեպ 2019 12:58

Հունվարի 1-ից ավտոմեքենաներ կլինեն, որոնց մաքսատուրքը կարող է բարձրանալ մինչև 70 տոկոս, մեքենա կա` 10 անգամ

ՊԵԿ-ն առաջիկայում անիմացիոն տեսահոլովակ է հրապարակելու` հանրությանը ներկայացնելով, թե ինչ է փոխվելու ավտոմեքենաների մաքսազերծման հարցում 2020 թվականի հունվարի 1-ից: Այս մասին լրագրողներին հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
ՊԵԿ նախագահը նշեց, որ լինելու են ավտոմեքենաներ, որոնց մաքսատուրքը կարող է բարձրանալ մինչև 70 տոկոս, մեքենա կա` 10 անգամ, 3 անգամ, կամ` 5: Դա կախված է որոշ հաշվարկներից:
Անանյանի խոսքերով, հրապարակվելիք տեսանյութից հետո ավտոմեքենաների մաքսազերծման հարցերը հանրության համար մաքսիմալ հասկանալի կլինեն:

Նշենք, որ ավտոմեքենաների մաքսազերծումը թանկանում է ոչ թե Հայաստանի նախաձեռնությամբ, այլ տեղի է ունենում ԵԱՏՄ միասնական օրենսդրության շրջանակներում: Անանյանի խոսքերով, հնարավոր չէ այսօր գործող կարգը երկարաձգել, քանի որ նման նախաձեռնություն չկա:
ՊԵԿ նախագահը խոսեց նաև ավտոմաքսակետի` Գյումրի տեղափոխելու մասին, որն իրականություն է դառնալու այս տարի: Երևանում ավտոմաքսակետ չի լինելու:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր