Այգեստանում բջջայինի լիցքավորելու ժամանակ կարճ միացումից հրդեհ է բռնկվել, 12-տարեկան աղջիկը այրվածքներ է ստացել

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 08.10-ի սահմաններում, աղջկա կողմից իրենց տան ննջասենյակում բջջային հեռախոսի միացված լիցքավորման սարքը անջատելու առաջացել է հոսանքի կարճ միացում, ինչի արդյունքում բռնկված հրդեհի հետևանքով աղջիկը ստացել է այրվածքներ, նաև մասնակի այրվել է ննջասենյակի գույքը:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Նախապատրաստվում են նյութեր: