Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

06 սեպ 2019 16:30

Իշխանությունը «խրվել է» չլուծված խնդիրների փնջի մեջ.պրակտիկան ցույց տվեց, որ միշտ չէ, որ «սարի պես» կանգնած են լինում վարչապետի մեջքին

Ստամբուլյան կոնվենցիա, Ամուլսարի հարց, Արցախի հիմնահարց, ՍԴ իրավիճակ. այս ու մի շարք հարցեր կապահովեն քաղաքականապես «թեժ» աշունը: Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Նրա խոսքով՝ սրանք հարցեր են, որոնց լուծումը մնացել է իշխանությունների վրա. «Այսպես ասած, իշխանությունը «խրվել է» չլուծված խնդիրների փնջի մեջ»:
Ըստ Հակոբյանի՝ կուտակվել են հարցեր, որոնք լուծում չեն գտել, որոշ դեպքերում՝ նաև միտումնավոր, և հիմա եկել է մի պահ, որ լուծման վերջնաժամկետն է, և որը պայմանավորված է թե՛ ներքաղաքական զարգացումներով, թե՛ արտաքին քաղաքական պարտավարությւոններով, ինչ-որ տեղ նաև ներքին և արտաքին ճնշումներով: 
Քաղտեխնոլոգի կարծիքով՝ բարդ է լինելու ելք գտնելը. մի լուծումը մի նոր օրակարգային խնդիր կբերի, մի լուծումը՝ մեկ այլ. ցանկացած լուծում կարող է հանգեցնել նոր քաղաքական օրակարգերի:
Քաղտեխնոլոգը անդրադառնում է նաև վարչապետի՝ տարբեր քաղաքական ուժերի հետ վերջին շրջանի հանդիպումներին, մասնավորապես՝ երեկ «Սասնա Ծռեր» կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ նշելով.
«Այն խառնաշփոթը, որ այժմ կա քաղաքական դաշտում, ինչ-որ չափով հենց իշխանության ներսում եղած տարաձայնությունների արդյունքն է, որոնք երբեմն նույնիսկ տպավորություն են գործում, թե բերելու են խմբակցության տրոհման: Կարծում եմ՝ որոշակի անվստահություն է առաջացնում նույն վարչապետի մոտ, և նա փորձում է նոր պայմանավորվածություններ ձեռք բերել»:
Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ վարչապետը հույսը չի դնում միայն իր քաղաքական թիմի վրա, որովհետև պրակտիկան ցույց տվեց, որ այդ քաղաքական թիմը ոչ միշտ է, որ «սարի պես» կանգնած է լինում վարչապետի մեջքին:
Քաղտեխնոլոգը վերջին 1-1.5 տարվա ընթացքում համոզվել է, որ նույնիսկ անլուրջ դիմադրության հանդեպ իշխանությունները շատ զգայուն են: «Հաշվի են առնում ամեն ինչ: Բավական է, որ Ֆեյսբուքում ինչ-որ աղջիկներ, տղաներ ինչ-որ կարծիքներ հայտնեն, դա իրենց կարող է խրտնեցնել, ու հետ քաշվեն»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր