Ադրբեջանն արհեստական պատճառներ է փնտրում Խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու համար          Կեղծ լուրեր են շրջանառվում 2007 թ. ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ դիվանագիտական խոսակցությունների վերաբերյալ       Տեսանյութ.Ոստիկանական ուժեր են կենտրոնացած Աշտարակի խճուղում, Քասախ գյուղի բնակիչները փակել են ճանապարհը    

09 սեպ 2019 11:40

Տեսանյութ. Շիրակի մարզի ոստիկանները հարձակվել են խանութի վրա.խանութի սեփանակատերը սպասում է ոստիկանության պարզաբանմանը

Ֆեյսբուքյան օգտատեր Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարկել ոստիկանության ներկայացուցիչների և խանութի աշխատակիցների միջադեպի վերաբերյալ։
Տեսանյութը և գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Երեկ երեկոյան, 22:30 ոստիկանական բեզպրիդելը հարձակվել է իմ գաղափարական ընկերոջ, ակտիվ ընդդիմադիր Գարիկի《Շեկոյի》խանութի վրա, կադրերում Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Աշոտ Գրիգորյանը և Ոստիկանութան Գյումրու Մուշի բաժնի պետ Խորեն Բարխոյանն են, խանութում քաշքշել են աշխաակիցներին և Վրաստանի քաղաքացի հանդիսացող հաճախորդներին…
Նիկոլ Փաշինյան, այ տղա, մեզնից հեռու մնա…

Հ.գ. ես ու Գարիկը այդ ժամին քաղաքում  չենք եղել, վերադարձել ենք գիշերը շատ ուշ…
հ.գ 2 կադրերում հնչող ոստիկանապետերի հայոյանքները հրապարակելու համար ներողություն եմ խնդրում
հ.գ 3 առկա են նաև այլ տեսագրություններ, որոնք կհրապարակեմ ավելի ուշ»։
(ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. տեսանյութում լսվում են հայհոյանքներ)

Նշենք, որ այս դեպքի առնչությամբ ոստիկանությունը հայտնել է, որ ուսումնասիրվում են տեսանյութերը։ «Սոցցանցի օգտատերերից մեկը տեսանյութ է տարածել Գյումրիում ոստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելու մասին, որին անդրադարձել են նաև էլեկտրոնային լրատվամիջոցները։

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ տարածված տեսանյութը և միջադեպը ուսումնասիրվում են»,- ասված է ոստիկանության հայտարարությունում։

Կարապետ Պողոսյանը  նշեց, որ ոստիկանության պարզաբանումներից հետո մեկնաբանություն և այլ մանրամասներ կներկայացնի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր