Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը          Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին       Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը    

10 սեպ 2019 12:40

Ադրբեջանը ՀԱՊԿ-ում ոչ մի կշիռ չունի. Շավարշ Քոչարյան

ՀԱՊԿ-ում Ադրբեջանն իրականում ոչ մի կշիռ չունի, այլ անդամ պետությունների միջոցով անուղղակի ազդեցություն ունի, բայց բուն ՀԱՊԿ-ում կշիռ չունի: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Նա հիշեցրեց, որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են համատեղ, կառույցի անդամ պետությունները ցանկացած պետության՝ դիտորդի կամ կազմակերպության գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու համար պետք է համատեղ որոշում կայացնեն: Քոչարյանի դիտարկմամբ, Ադրբեջանի պարագան այնքան ակնհայտ է, որ «չեմ կարծում, թե մենք մենակ կմնանք»: «Մեր փաստարկներն այնքան պարզ են, կարծում եմ, որ այստեղ մտավախություն չպետք է ունենանք: Կրկնում եմ, այս փոփոխությամբ գոյություն ունեցող  մտավախությունների աստիճանը պետք է էապես նվազի, քանի որ ամեն ինչ հստակեցվում է ընդհուպ մինչ այն կետը, որ եթե նույնիսկ ինչ-ոչ պետություն ՀԱՊԿ-ում դառնա դիտորդ կամ գործընկեր և դրանից հետո գործի հակառակ իր ունեցած պարտավորություններին, ապա նա կարող է հեռացվել: Այսինքն, կդադարեցվի իր այդ կարգավիճակը»,- նշեց փոխարտգործնախարարը:
Վերջինս նաև հավելեց, որ պետությունները կամ միջազգային կազմակերպությունները կարող են ՀԱՊԿ-ում գործընկերոջ կարգավիճակ ստանալ միայն կոնսենսուսով, բացառապես անդամ պետությունների համաձայնությամբ։ Եթե պետություններից առնվազն մեկը դեմ է,   այդ կարգավիճակը չի շնորհվում։ Այն ստանալու համար կան պահանջներ, որոնք ենթադրում են, որ գործընկերները, դիտորդները պետք է կիսեն կազմակերպության գաղափարները և հասցնել ՀԱՊԿ-ին ու անդամ պետություններին վնաս հասցնող քայլեր չձեռնարկեն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր