Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

10 սեպ 2019 14:17

Ինչպես է աճում սրտի կաթվածի ռիսկը երկուշաբթի օրերին

Մեր սիրտը «չի սիրում» երկուշաբթի օրերը, կեսօրը, արձակուրդի առաջին և վերջին օրերը, ինչպես նաև բարձր ջերմաստիճանները: 

Նման եզրակացության են եկել լեհ գիտնականները. նրանք պարզել են, թե ինչպես է աճում սրտի կաթվածի ռիսկը՝ կախված շրջապատող պայմաններից, տեղեկացնում է Hayatsk.info-ն: 

Երկուշաբթի օրվա վտանգավորության մասին վկայում է այն փաստը, որ սրտի կաթվածների 17 %-ը տեղի է ունենում հենց առաջին աշխատանքային օրը: Մյուս օրերին՝ երեքշաբթիից ուրբաթ, տեղի են ունենում նման դեպքերի մոտ 15 %-ը: 

Իսկ հանգստյան օրերին՝ միայն 11-12 %-ը: Դրա պատճառն այն է, որ աշխատավայրում սթրեսը մեծացնում է նոպայի ռիսկը:

Սրտի համար ռիսկի բարձրացման երկրորդ ժամանակահատվածը կեսօրն է: Լեհ սրտաբանների վերլուծությունը ցույց է տվել, որ առավոտյան ժամը 6: 00-ից 12: 00-ն ընկնում է սրտի կաթվածների 27 %-ը, իսկ կեսօրից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ 35 %-ը: Երեկոյան տեղի են ունենում նոպաների 22 %-ը, իսկ գիշերն՝ ամենաապահով ժամանակն է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր