Բիլզերյան ընտանիքը 250,000 ԱՄՆ դոլարի չափով նվիրատվտություն է կատարել.թշնամին պետք է հասկանա, որ հայերը այն մի քանի միլիոնը չեն          Ազերիներին անգամ մի սանտիմետր չի հաջողվել առաջ գնալ, Մարտակերտը Ադրբեջանի անհաջողության վկայությունն է       Տեսանյութ.ԱԱԾ-ում բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինծառայողի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք    

13 սեպ 2019 10:18

Սպասվում են ավելի զանգվածային ցույցեր.բավականին վճռական են և չեն պատրաստվում հետքայլ անել.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները, հասկանալով, որ բառացիորեն «տանուլ» են տալիս Ամուլսարի հարցում, նախաձեռնել են թեման հնարավոր ձևերով «ջրելու» տարբերակներ առաջ քաշել՝ հանրային ուշադրությունը շեղելու համար։

Իշխանությունում հասկացել են, որ «սկանդալային ձերբակալությունների» շարքն այլևս չի աշխատում և փորձում են հանրությանը նոր «տեսարաններ» մատուցել։ Սակայն փաստն այն է, որ բնապահպանները և ջերմուկցիները տրամադրված են բավականին վճռական և չեն պատրաստվում հետքայլ անել։

Ավելին, խոսակցություններ կան, որ Ամուլսարի շահագործման դեմ պայքարը բոլոր նախապայմաններն ունի նոր «էլեկտրիկ Երևան» դառնալու համար։

Առաջիկա օրերին սպասվում են ավելի զանգվածային ցույցեր, որոնց իրենց մասնակցությունը կբերեն նաև մի շարք հայտնի դեմքեր, այդ թվում՝ շոուբիզնեսից։ Կառավարական աղբյուրի փոխանցմամբ, այս մասին զեկուցվել է Փաշինյանին և նշվել, թե ինչ հնարավոր ռիսկեր կարող է դա ունենալ, այդ թվում՝ քաղաքական։

Պատահական չէ, որ նախօրեին տեղի ունեցած երթի ժամանակ ցուցարարները իրենց վանկարկումների մեջ պահանջում էին Փաշինյանի հրաժարականը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր