Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է          Մինչև օգոստոսի 6-ը Զելենսկին երկարաձգել է ռшզմական դրությունն ու զորահավաքը       44-օրյա պատերազմի ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ-ում կներկայացվի սեպտեմբերին, կլինի գաղտնի բաժնում    

14 սեպ 2019 11:54

Իսկ ցինիզմ չէ՞ արդյոք, երբ լաբորատորիայում մարդկանց արյուն հետազոտելու հետ մեկտեղ շան արյուն է հետազոտվում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Նարեկ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՑԻՆԻԶՄ է, երբ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի լաբորատորիայի բաժնի վարիչին և գիտությունների թեկնածուին, որպես այլընտրանքային աշխատանք, նորանշանակ տնօրենի ԺՊ-ն առաջարկում է ԲԱՆՎՈՐԻ հաստիք։
Նույն կենտրոնի բակում արմատախիլ են արվել ծառեր՝ ավտոկայանատեղի կառուցելու նպատակով։
ՍԱ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆԵՆ ՈՐՊԵՍ ՀԱՂՈՐԴՈՒՄ»։
 
Նարեկ Զեյնալյանի գրառմանը հաջորդեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պատասխան գրառումը։ 
« Ի պատասխան ստորև հայտարարության։

Իսկ ՑԻՆԻԶՄ չէ արդյո՞ք լաբորատորիայի վարիչ լինելով, բուժհիմնարկի նախկին տնօրինության հետ պայմանավորվածության համաձայն, շուկայականից գրեթե 3 անգամ ավելի մատչելի գնով սենյակ վարձակալել հենց պետական բուժհիմնարկի լաբորատորիայի ներսում և բացել սեփական մասնավոր լաբորատորիա և զբաղվել ձեռնարկատիրությամբ:

Իսկ ՑԻՆԻԶՄ չէ արդյո՞ք, երբ հայտնաբերվում է, որ քո լաբորատորիայում մարդկանց արյուն հետազոտելու հետ մեկտեղ շան արյուն է հետազոտվում:
ՑԻՆԻԶՄ չէ արդյո՞ք, մարդկանց հանիրավի մեղադրելը: Աշխատանքից ազատվելու ծանուցումը ուղարկվել է օրենքին տառին համապատասխան, իսկ ծառերի հատման գործով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցակազմի բացակայության պատճառով:

Եվ վերջապես ՑԻՆԻԶՄ չէ արդյո՞ք կողմերից միայն մեկին լսելը և նման անպատասխանատու հայտարարություններ անելը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր