10:30 - Գեւորգ Կոստանյանը պատրաստվում է հիմնովին ջախջախել Հրայր Թովմասյանի դեմ քրգործը, որը հարուցվել է երեկ. «Հրապարակ»         10:17 - Լուրջ թերություններ չեն եղել, այլապես մենք կկորցնեինք Մարտակերտը, Թալիշը.«168 Ժամ»      10:00 - «Զախվատ» օպերացիա ընդդեմ Վանեցյանի. Ծեծելով ցուցմունք են կորզել.«Հրապարակ»    

18 սեպ 2019 15:03

Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականը դաժան ծեծի է ենթարկել զինվորական սպայի

Վայոց Ձորի մարզպետ  Տրդատ Սարգսյանի օգնականը դաժան ծեծի է ենթարկել զինվորական սպայիHayacq.com-ի տեղեկություններով, երեկ գիշեր Եղեգնաձոր քաղաքում, դաժան ծեծի են ենթարկել ՀՀ ՊՆ Եղեգնաձորի N զորամասի օպերատիվ բաժնի ապա, փոխգնդապետ 1976 թ-ին ծնված Արա Սամվելի Մխիթարյանին, ով Գյումրի քաղաքի բնակիչ է:
 
Մեր տեղեկություններով, միջադեպին մասնակից է եղել ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը: Ի դեպ, ըստ մարզպետարանի աշխատակիցների, Հարություն Գրիգորյանը մարզպետի հորեղբոր աղջկա ամուսինն է:
Ըստ տեղի բնակիչների, այնքան դաժան են ծեծել զինվորական Արա Մխիթարյանին, որ նա հիվանդանոցում է և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
 
Բնակիչների շրջանում լուրեր են պտտվում, որ գիշերը դեպքի վայրում նկատել են նաև մարզպետ Տրդատ Սարգսյանին:
 
Hayacq.com-ը լուրի իսկությունը ճշտելու համար, կապ հաստատեց Եղեգնաձորի ոստիկանապետ Արմեն Հարությունյանի հետ: Արմեն Հարությունյանը հաստատեց, որ նման միջադեպ եղել է և, որ իրենք փորձում են ավելի հստակ ճշտել մասնակիցների շրջանակը:
Նա նույնպես հաստատեց զինվորականի ծարահեղ ծանր վիճակում լինելու փաստը, սակայն տեղեկացրեց, որ տուժածը գանգուղեղի վիրահատության է ենթարկվել և բժիշկների հավաստմամբ այս պահին վիճակը ստաբիլ է ու կյանքին վտանգ չի սպառնում:
 
Արմեն Հարությունյանը նաև դեպքից մանրամասներ ներկայացրեց. «Վիճաբանությունը տեղի է ունեցել Եղեգնաձոր քաղաքի Արսենյան 5 շենքի բակում, գիշերը 23 50-ի սահմաններում: Մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը ապրում է տվյալ թաղամասում: Տուն վերադառնալիս աղմուկ է լսել, զինվորականներ են եղել՝ հավանաբար օգելից խմիչք օգտագործած, փորձել է կարգի հրավիրել, վիճաբանություն է եղել և զինվորական Արա Մխիթարյանը մարմնական վնասվածքներ է ստացել:
Իսկ Հարություն Գրիգորյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և խոստովանական բացատրություններ է տալիս: Այս պահին քրեական գործ չկա հարուցված, այն դեռ հետաքննության փուլում է»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր