10:59 - Գեւորգ Կոստանյանը պատրաստվում է հիմնովին ջախջախել Հրայր Թովմասյանի դեմ քրգործը, որը հարուցվել է երեկ. «Հրապարակ»         10:38 - «Զախվատ» օպերացիա ընդդեմ Վանեցյանի. Ծեծելով ցուցմունք են կորզել.«Հրապարակ»      10:18 - Նոր օրինագիծ, որով միասեռականներին հավասարեցնում են ընտանիքին.նրանց միջև բռնությունը հա­մարվելու է բռնություն ընտանիքում .«Իրավունք»    

18 սեպ 2019 17:22

Տեսանյութ. Ասում են՝ վարչապետը ոստիկանապետ կնշանակի իր թիմից, բա ուզում եք` ձե՞ր թիմից նշանակի

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Ոստիկանապետի ու ԱԱԾ պետի պաշտոնի քաղաքականացմանը վերաբերող իրենց նախագծին ու դրա վերաբերյալ քննադատություններին: Նա անհիմն է համարել մտահոգությունները, թե այս նախագծով «ժողովրդավարությունը քանդվում է», «անվտանգությունը վտանգված է»:

«Ասում են՝ նա կնշանակի մի մարդու, որը կլինի իր թիմից: Դա ի՞նչ փաստարկ է, ի՞նչ եք մտածում, այսինքն՝ վաղը որ ես լինեմ, ձեզնից մեկը լինի վարչապետ, ով էլ լինի, մտածում եք՝ ոստիկանապետ պետք է նշանակի նախորդ ռեժիմի՞ց: Ուզում եք՝ ձեր թիմից նշանակի, որ ձեզ չբռնե՞ն, է՞դ եք ուզում: Բա ո՞ւմ թիմից պիտի նշանակի, իր թիմն է ձայն ստացել, իշխանություն ձևավորել: Բա ասում են՝ 25 տարեկանը ո՞նց կարող է պաշտպանության նախարար լինել: Պաշտպանության նախարար կարող է նշանակվել 25 տարին լրացած անձը, վերջին 4 տարում ՀՀ քաղաքացի: Բա էդ ժամանակ ո՞նց վայնասուն չեք բարձրացրել, բա էդ ո՞նց ձեզ չի անհանգստացրել»,- ասաց նա:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր