Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին    

19 սեպ 2019 17:00

Դժգոհություններ կան, իհարկե. Դավիթ Անանյանը` իր հնարավոր պաշտոնանկության մասին

Ես կխնդրեմ, որ հարցն ուղղեք մեր արդեն նախկին գործընկերներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` խոսելով Արթուր Վանեցյանի և Վալերիյ Օսիպյանի պաշտոնանկությունների, ինչպես նաև նրանց մեկնաբանությունների մասին:
«Նրանք մեկնաբանություններ տվել են պաշտոնից հեռանալուց հետո, պետական պաշտոնյա չեն եղել, հետևաբար նրանց ասածների վերաբերյալ հենց նրանց պետք է խնդրեք, որ մեկնաբանեն: Ես որևէ մեկնաբանություն չունեմ»,-ասել է Անանյանը:


Ինչ վերաբերում է իր հնարավոր պաշտոնանկությանը, ինչի մասին մամուլը գրում է, Անանյանը նշել է, որ վարչապետի հետ աշխատանքային քննարկում է ունեցել, ամենօրյա հարցեր են քննարկվել. «Եթե ասեմ, որ դժգոհություններ չկան, ճիշտ ասած չեմ լինի, որովհետև ես ինքս` որպես ղեկավար, միշտ դժգոհում եմ այս կամ այն թերությունների համար: Իսկ առողջ դժգոհությունները պետական կառավարման համար շատ կարևոր ատրիբուտներ են, ու կան»,-ասել է Անանյանը` հերքելով տեղեկությունները, թե կան դժգոհություններ, որոնցից կարելի է ենթադրել, որ կարող է լինել պաշտոնանկություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր