Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

21 սեպ 2019 12:52

Վարչապետը բավարարված չի եղել Օսիպյանի ու Վանեցյանի աշխատանքով.Ազատ գեղագրության ոճի հայտարարությունները վայել չեն ԱԱԾ տնօրենին

ԱԺ նախագահը նշեց, որ տոնական օրով չի ցանկանում անդրադառնալ այլ օրակարգային թեմաների, սակայն, այնուամենայնիվ, պատասխանեց  լրագրողի հարցին՝ ուժային երկու կառույցների՝ ԱԱԾ-ի և Ոստիկանության նախկին ղեկավարներ Արթուր Վանեցյանի և Վալերիյ Օսիպյանի հրաժարականներին:
«ՀՀ վարչապետը, բավարարված չլինելով իր երկու գեներալների աշխատանքով, նրանց ազատել է աշխատանքից: Միայն գործընկերային, հարգալից դրդապատճառներով առաջարկվել է այդ ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումի տեսքով, ինչը բավականին նորմալ է: Այստեղ որևէ շահարկման, էլ չեմ ասում՝ իշխանության սասանման, պառակտման մասին խոսք չկա և չի կարող լինել»,-ասաց ԱԺ նախագահը:


Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ազատ գեղագրության ոճի հայտարարությունները, չեմ կարծում, թե վայել են ԱԱԾ տնօրենին»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր