Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

21 սեպ 2019 13:13

Տեսանյութ.ՊՆ փոխգնդապետն է իմ օգնականին հետապնդել մինչև բնակարան ու ընկել աստիճաններից , ոչ թե իրեն հարվածել են

Ես տվյալ դեպքին ներկա չեմ եղել, և դա ապացուցող շատ հանգամանքներ կան: Այս մասին Գյումրիում անցկացվող Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ընթացքում Tert.am-ի հետ զրույցում ասաց Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը՝ անդրադառնալով Եղեգնաձորում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ կոչումով փոխգնդապետ զինվորականներից մեկը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:


Նշենք, որ տուժած փոխգնդապետը կոմայի մեջ է, իսկ նրան ծանր մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը:
«Այդ ապացույցներից են, օրինակ, մեր շենքի բակում եղած տեսախցիկների ձայնագրությունները, թե ինչպես եմ եկել տուն և միջադեպի ժամանակ տնից դուրս չեմ եկել»,-ասաց Սարգսյանը՝ անդրադառնալով  հրապարակմանը, որ մարզպետ Տրդատ Սարգսյանը ևս մասնակից է եղել միջադեպին, ինչի առնչությամբ Դատախազությունը ուսումնասիրություն է իրականացնում:


Մարզպետը չցանկացավ գնահատական տալ իր օգնականի գործողություններին՝ նշելով, որ կսպասի քննության ավարտին: «Որքանով ես եմ տեղյակ, եղել են հարբած վիճակում գտնվող 4 կամ 5 զինվորականներ, որոնք օգնականիս տուն գնալու ժամանակ վիճաբանության են ներքաշել իրեն և փորձել վնասել»,-մեկնաբանեց մարզպետը:
Վերջինս նշեց, որ իր տեղեկություններով՝ օգնականը ծեծի չի ենթարկել այժմ կոմայի մեջ գտնվող փոխգնդապետին:
«Չեմ կարծում, որ այդ մարդը կարող էր ծեծի ենթարկվել, որովհետև, ինչպես որ տեղեկացել եմ, բավականին ամրակազմ սպաներ են եղել»,-ասաց Սարգսյանը, իսկ հարցին, թե այդ դեպքում ինչպես է ստացվել, որ վերջինս կոմայի մեջ է հայտնվել, պատասխանեց.
«Իմ տեղեկությամբ, երբ հետապնդել է իմ օգնականին մինչև բնակարան, այդ աստիճաններից է ընկել, ոչ թե իրեն հարվածել են: Դա ես գիտեմ իմ օգնականի պատմելով, թե այլ բան է եղել կամ այլ բան չի եղել, դա արդեն գործի քննությունը կբացահայտի»:
Հարցին՝ մտավախություն չունի՞, որ ինքը ևս կարող է պատասխանատվության ենթարկվել, եթե ապացուցվի միջադեպին իր մասնակցությունը, Վայոց Ձորի մարզպետը պատասխանեց. «Դա չի կարող ապացուցվել, որովհետև ես այնտեղ չեմ եղել»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր