«Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

21 սեպ 2019 16:45

Ո՞ր իրական նորմով օգնականն իրավունք ունի ղեկավարի ունեցվածը վերցնել, վերաբաշխել, վաճառել.ի՞նչ ոսկիների մասին է խոսքը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, գեներալ Մանվել Գրիգորյանի նախկին օգնական Մեսրոպ Մանուկյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայելու առաջ» հաղորդման ընթացքում անդրադարձել է օրերս կառավարության շենքի դիմաց զոհված զինծառայողների մայրերի կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում տեղի ունեցած միջադեպին, երբ վարչապետն իրեն ձայնի իրավունք չտվեց՝ ասելով, որ գեներալ Մանվելի օգնականն է եղել:  «Դուք Մանվել Գրիգորյանի ունեցվածքը խի՞ չեք վաճառում ու բաժանում: Կամ մինչև 2018թ.-ը խի՞ չեք վաճառել, էն թրերը, ոսկիները, փողերը խի՞ չեք բաժանել {նկատի ունի զոհվածների ընտանիքներին}: Ի՞նչ եք եկել հիմա ինձանից ուզում»,-դիմելով Մեսրոպ Մանուկյանին ասաց Փաշինյանն ու առանց նրան լսելու, մուտք գործեց կառավարության շենք:

Մեսրոպ Մանուկյանն արձագանքելով վարչապետի պահվածքին՝ ասաց. «Ես ուզում եմ հասկանալ՝ ո՞ր իրական նորմով օգնականն իրավունք ունի ղեկավարի ունեցվածը վերցնել, վերաբաշխել, վաճառել: Կամ սոցիալական երկրի կառուցելու տրամաբանությունը որտե՞ղ մնաց: Այսինքն՝ պետությունն իր խնդիրները  լուծելու պարտականությունը գցում է մասնավորի ուսերի՞ն՝ ասելով գնա այսինչ բանն արա: Կամ ի՞նչ ոսկիների մասին է խոսքը, ես այսօր փաստաբանից ճշտեցի, քրեական գործում ոչ մի ոսկի, ոչ մի թուր չկա: Այս ի՞նչ ոսկի է»:

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի օգնականը լինելու հանգամանքին, Մանուկյանն ասաց. «Ես 2012-2017թթ. եղել եմ նրա օգնականը, այնուհետ եղել եմ ԱԺ նախագահի ռեֆերենտը նաև ԵՊՀ դասախոս եմ: Երբ ես Մանվել Գրիգորյանին չէի ճանաչում, 2008թ.-ին Ազատության հրապարակում ծափահարում էին ու երազում էին, որ Մանվել Գրիգորյանը գնար, միանար իրենց: Մի քիչ ավելի առաջ անցնենք, սպարապետ Վազգեն Սարգսյանը մի տեսանյութում ասում է՝ պատերազմի մեծ բեռը եղել է Մանվել Գրիգորյանի ուսերին, և այսօր ինձ մեղադրում են, որ 2012-2017թթ Մանվել Գրիգորյանի հետ եմ աշխատե՞լ: Այո, աշխատել եմ: Ե՞վ: Հիմա ի՞նչ են ակնկալում, կամ պետությունը ո՞նց կվերաբերվի նրան, որ ինչ-որ մեկն իր ղեկավարի  մեքենան տանի ու վաճառի: Պետությունը պետք է իրավական գնահատական տա: Մենք իրավակա՞ն երկիր, թե՞ այլ բան ենք կառուցում»:

Մեսրոպ Մանուկյանը հավելեց, որ ինքը որևէ առնչություն չի ունեցել զոհվածների ընտանիքների անդամների բողոքի ակցիայի կազմակերպման աշխատանքներին: Ըստ Մանուլյանի, ընտանիքների՝ փոխհատուցում ստանալու պահանջը արդար է, քանի որ 90-ականներին զոհված տղաների զառամյալ ծնողերը խնամքի և աջակցության կարիք ունեն:

«Ես չեմ եղել կառավարության շենքի մոտ կայացած ցույցի կազմակերպիչը, կազմակերպիչը բոլոր ծնողներն են, ես տեսնելով, որ ծնողները հավաքվել են, իրենց բողոքի ձայնն են համարում, բարոյական եմ համարել նաև ֆիզիկապես ներկա գտնվել: Այնտեղ իմ կողմից ոչ ցուցում է եղել, ոչ հայտարարություններ եմ արել: Ծնողները՝ ինձ որպես տնտեսագետի, խնդրել էին ձևակերպել իրենց խնդիրը: Չի լինի մեկը, որը կարող է ասել, որ ես ինչ-որ ծնողի եմ զանգել, հրավիրել, կազմակերպչական աշխատանքներ է տարել: Եթե կազմակերպված լիներ, ես չէի հրաժարվի, կասեի՝ ես եմ կազմակերպել»,-հավելեց նա

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին  զոհված զինծառայողների ընտանիքիների անդամները՝ «Զինվոր» հասարակական խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի գլխավորությամբ, ժամեր շարունակ փակել էին կառավարության շենքի գլխավոր մուտքը: Զինծառայողների մայրերը պահանջում էին, որպեսզի իրենց ընտանիքներին ևս տրվի 30 մլն միանվագ նպաստ՝ ինչպես «Մարտի 1-ի» զոհերի իրավահաջորդներին։ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո մայրերը համաձայնեցին նրան ժամանակ տալ, որպեսզի ԱՄՆ այցից հետո լուծում տա իրենց խնդիրն: Եվ եթե արդյունքը չգոհացնի, նրանք վերսկսելու են բողոքի գործողությունները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր