Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»          Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»       Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

23 սեպ 2019 16:17

Տեսանյութ.Վկային փակ համարով զանգում, ահաբեկում են. ՀՀ-ում չկա նման միջադեպ, որ կարան քարով մարդու՝մանավանդ սպայի գլուխը ջարդեն

Եղեգնաձորում սեպտեմբերիւ 17-ին փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու միջադեպի վկային ահաբեկում են, սպառնում: Այս մասին այսօր` սեպտեմբերի 23-ին, հոսպիտալի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց պահեստազորի փոխգնդապետ Կարեն Հակոբյանը:
«Կա վկաների ցուցմունք, որի մասին տեղյակ եմ ես, որ վկային փակ համարով ահաբեկում են, որ կփոշմանես, նա դիմում է Ոստիկանություն, նրան արձագանքում են 40 րոպե հետո: ԵՍ վստահ եմ, որ մեր իրավապահ մարմինները ոչ մի բան չի կոծկի: ՀՀ-ում չկա նման միջադեպ, որ կարան քարով մարդու գլուխը ջարդեն, նամանավանդ` հայոց սպայի գլուխխը ջարդեն, տենց արել է միայն Ռամիլ Սաֆարովը, էտի թուրքի գործողություն է եւ դրան ներում, բեկում չկա: Եթե Արա Մխիթարյանը արել է այդպիսի մի արտահայտություն, որի համար պետք է նրա գլուխը ջարդել, եկեք իմ գլուխը ջարդեք: Սպան բարձրագույն արժեք է, դե եկեք հերթով սաղին գյուլլենք»,-ասաց նա:


Նշենք, որ ավելի վաղ սպաները բողոքի ակցիա են նաեւ անցկացրել ՀՀ Կառավարության շենքի մոտ:
Նշենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանին  ծեծելու մեջ կասկածվող Վայոց Ձորի մարզպետի 28-ամյա օգնականին մեղադրանք է առաջադրվել,  նա կալանավորվել է:
Փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր