Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

23 սեպ 2019 15:16

Վիճաբանություն սկսվեց.Ադրբեջանն իր քաղաքական օրակարգն առաջ տանելու համար օգտագործել է ՍԾՏՀ ԽՎ հարթակը

Ադրբեջանն իր քաղաքական օրակարգն առաջ տանելու համար օգտագործել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) հարթակը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:
Նրա խոսքով՝ Թուրքիայում նիստի կազմակերպիչները, ըստ էության, Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակությունների ներկայացուցիչներին թույլ են տվել օրակարգից դուրս հայտարարություններ անել եւ ելույթով հանդես գալ:


«Ես հայտարարեցի, որ անթույլատրելի է քննարկել հարցեր, որոնք բացակայում են կողմերի քննարկման թեմաներից: Դրանից հետո վիճաբանություն սկսվեց: Ակնհայտ է, որ ամեն ինչ արվում էր հայկական պատվիրակությանն իր իրավասությունների իրականացման հնարավորությունից զրկելու համար: Սակայն դա ոչ մի կերպ չազդեց մեզ վրա, եւ մենք պատասխանեցինք եւ կպատասխանենք մեր դեմ ուղղված հարձակումներին»,- նշեց նա:
Փոխխոսնակը հավելեց, որ իր հայտարարության մեջ անդրադարձել է Ղարաբաղի ընտրություններին՝ նշելով, որ դրանք, ինչպես միշտ, անցկացվել են ամենաբարձր մակարդակով եւ ժողովրդավարության բոլոր նորմերին համապատասխան:
«Տվյալ հայտարարությունը դժգոհություն առաջացրեց ադրբեջանցիների մոտ, փորձում էին փաստարկներ ներկայացնել այն մասին, թե «Ադրբեջանի տարածքների 20%-ն օկուպացված է»: Դրան ի պատասխան ես հիշեցրեցի, որ ԼՂՀ-ն երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, այդ թվում նաեւ ԽՍՀՄ ժամանակաշրջանում: Ապա ես նկատողություն արեցի գլխավոր քարտուղարին, որը խանգարում էր իմ ելույթին»,- հստակեցրեց Վահե Էնֆիաջյանը:
Նա նշեց, որ ոչ մի պատվիրակություն չի միջամտել, բացի թուրքական պատվիրակությունից, որը բացահայտորեն աջակցում էր Բաքվին:
Էնֆիաջյանը հույս հայտնեց, որ ՍԾՏՀ ԽՎ հետագա միջոցառումները հայկական ԶԼՄ-ները լայնորեն կլուսաբանեն՝ հաշվի առնելով պոտենցիալը, որն ունի համագործակցության տվյալ ձեւաչափը:
Նշենք, որ սեպտեմբերի 18-ին Թուրքիայի Գիրեսուն քաղաքում կայացել է տնտեսական, առեւտրային, տեխնոլոգիական եւ էկոլոգիական հարցերով ՍԾՏՀ ԽՎ կոմիտեի 53-րդ նիստը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր