Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

24 սեպ 2019 15:45

Նման հավասարակշռված մարդն ինքնասպանության դրդապատճառների մասին ձեռագիր վկայություն կթողներ.Քիչ հավանական եմ համարում ինքնասպանության վարկածը

Քիչ հավանական եմ համարում Հայկ Հարությունյանի ինքնասպանության վարկածը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության առանորդ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Ես Հայկ Հարությունյանին բավականին լավ ճանաչում եմ։ Վեց ամիս աշխատել եմ իր հետ, ես որպես վարչապետ, ինքը՝ ՆԳՆ նախարար։ 1999-ի լարված իրավիճակներից ելնելով, Հայկ Հարությունյանի հետ շաբաթական երկու անգամ ծրագրված հանդիպել ենք պաշտոնապես՝ ամեն հանդիպումը 2 ժամ տևողությամբ։
Նրա տեսակը հաշվի առնելով՝ քիչ հավանական եմ համարում ինքնասպանության վարկածը: Եթե անգամ այդպես է, Հայկ Հարությունյանի նման՝ գաղութների վարչությունից սկսած, ահռելի օպերատիվ աշխատանքի փորձ ունեցող, հավասարակշռված ու պլանավորող մարդը, ինքնասպանության դրդապատճառների մասին ձեռագիր վկայություն կթողներ՝ ոչ մեկ օրինակով և ոչ մեկ հասցեում։ Փաստորեն՝ մարտի 1-ի ողբերգությունը շարունակվում է 11 տարի անց էլ»:
 
***
Փաստաբան Սեդա Սաֆարյանն էլ «Արարատնյուզ»-ի հետ զրույցում ասել է, որ Մարտի 1-ի գործով առանցքային վկա Հայկ Հարությունյանի ինքնասպանության վարկածն իրեն այդքան էլ չի համոզում. «Հայկ Հարությունյանը գիտեր, որ առանցքային դեր ունի 2008 թվականի դեպքերին: Նա այն մարդն էր, որ մոտ էր կանգնած Ռոբերտ Քոչարյանին: Մարտի 1-ի գործի այն հատվածը, որը վերաբերում է ոստիկանության ուժերին, նա է համակարգել: Հետևաբար, նրա հարցաքննվելը դատարանում շատ կարևոր էր»,- հիշեցրել է փաստաբանը: Նրա կարծիքով՝ Հայկ Հարությունյանը գուցե նաև հոգնած լիներ այս իրավիճակից: Մարտի 1-ի գործի վկաները պատրաստ չեն հարցաքննվելու, նրանց այս հարցաքննությունը կարող է դժոխք թվալ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր