Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

26 սեպ 2019 11:59

Ինձ մեղավոր չեմ ճանաչում.Ճշմարտության բացահայտումը սարերի ետևում չէ. Մահացած մարդ է, ինչ ուզեն՝ կասեն

Մեղադրանքն անհիմն է, ես ինձ որևէ կերպ մեղավոր չեմ ճանաչում: Այս մասին  ասել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով իր նկատմամբ Հատուկ քննչական ծառայության առաջադրած մեղադրանքներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և հանցագործությունը պարտակելու մասով:

«Այդ մեղադրանքները համարում եմ հերյուրանք, բեմադրված շոու, լավ կլիներ՝վկայի  կարգավիճակով լսեին, նոր այդպիսի հայտարարություն անեին, բայց միանգամից մեղադրանք են առաջադրում, մարդու պատվի հետ են խաղում: Հեղինակությունս ուզում են ոտնատակ տալ, չի ստացվելու, ճշմարտության բացահայտումը հեռու սարերի հետևում չի: Կհասկանան, որ ես ընդհանրապես կապ չունեմ էն ամեն ինչի հետ, ինչի մեջ մեղադրում են»,-նշեց նա:
Անդրադառնալով իր հարցաքննման վերաբերյալ դիտարկմանը՝ Ալիկ Սարգսյանն ասաց.

«Մի անգամ կանչել են մի անհեթեթ բանի համար ու միանգամից սենց մեղադրանք են առաջադրել: Էն փաստարկները, որ նշում են՝ կոծկել հանցագործությունը, պաշտոնական դիրքը  չարաշահել և այլն, ոչ մեկի հետ ես համաձայն չեմ, իրականությանը չեն համապատասխանում»,-ասաց նա:
Ալիկ Սարգսյանն ասաց, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հուղարկավորությունից հետո առավել մանրամասն կարձագանքի մեղադրանքներին:
 
Անդրադառնալով «Մարտի 1–ի» գործով Գևորգ Մհերյանին վերագրվող  արարքներին՝ Ալիկ Սարգսյանն ասաց.
«Մահացած մարդ է, նրա հասցեին ինչ ուզեն՝ կասեն, Գևորգ Մհերյանի սպանությունը բացահայտելու փոխարեն նրա անվան հետ կապված ինչ–որ բաներ են ման գալիս, որ «Մարտի 1–ի» գործը ձգձգեն։ Բարոյական ամեն նորմ խառնվել է իրար, մի փոքր համբերեք՝ կտեսնեք այս գործի ավարտը, այսօր մեղադրանք են առաջադրել, մի երկու տարուց գուցե կանչեն հարցաքննության, միայն թե երկար ձգեն գործը»։
Հիշեցնենք, որ Գևորգ Մհերյանը սպանվել է 2009-ի փետրվարի 3-ին իր տան շքամուտքի մոտ՝ դիմահար կրակոցից: Փոխոստիկանապետը 34 տարեկան էր: Մհերյանը փոխոստիկանապետի պաշտոնը ստանձնել էր 2008-ի հուլիսին, իսկ մինչ այդ ՀՀ նախագահի` իրավական հարցերով օգնականն էր: Սպանության գործը մինչև օրս բացահայտված չէ։
Ավելի վաղ ՀՔԾ–ն հայտնել է, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 314-րդ հոդվածի 1-ին (Պաշտոնեական կեղծիք կատարելը) և 334-րդ հոդվածի 1-ին (Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելը) մասերով:  Ըստ քննության տվյալների՝  ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները, ինչպես նաև հանցագործության հետքերը թաքցնելու և մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածն իրավաչափ քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝  ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի միջոցով կազմակերպել են նշված՝ առանձնապես ծանր հանցագործությունը նախապես չխոստացված պարտակելը՝ իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական կեղծիքների կատարման և ապացույցները կեղծելուն:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր